Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայիլն իմ դիտակալ երևէր ինձ իբրև զփոքր լուսին ինչ, չորս փոքր արբանեակք նորա ուղղակի յարևմուտս [1]զնովաւ, բայց ի ժամանակ առ ժամանակ նայիլն իմ այսոքիկ աստեղք՝ փոփոխիին զշրջան իւրեանց և այլն։ Յաւարտելն կամէի դարձեալ զաթոռն տանիլ ի տուն, այլ բարեհոգի– այրս արգել ինձ զայն, ինքնին[2] արարեալ զամենայն. շնորհակալեալ դարձայ ի տուն։

16. Գնացի առ պարոն պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր> առնուլ զգաս իմ. ատամնացաւ նորա սաստիկ և ընկալնուլն զիս գթութեամբ, վասն ատամնացաւին խնդրեցի գնալ ի տուն, այլ նա ո՛չ թույլ ետ. յաւարտին խնդրէ առ թէյ. կին նորա առ սեղանով նստեալ աո ի պատրաստել զթէյ. Ջորջին մեր շուրջ զսեղանով յաթոռոջ իւրում. խղահաց. Ջորջին խնդրէ ևս զիւղահաց, մայրն յորդորէ գնա խնդրել ի հօրէն և հայրն արգելէ. պարկեշտ մանուկն պոնկնոտեալ հայի յերեսս մօր լուռ և հանդարտ, այլ մայրն «հայրն քո ո՛չ կամի, զի՞նչ պարտիմք առնել». պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր> հարցանէ. «Ջորջի կամի՞ պարկեշտ լինել». «Այո՛», պատասխանի մանուկն, «ուրեմն պարտիս լուռ լինել», և այնպէս եղև լուռ։ Յետ թէյին ճանապարհորդութիւն սըր Րոբերտ անգղիացւոյ. թարգմանութեամբ ընթեռնուն պր<օֆեսսոր> վասն իմ, առանց զկայ առնելոյ ընթեռնուլն. Անի, կարեկցաբար[3] ստորագրութիւն ճանապարհորդութեանն ճանապարհորդին վասն Հայաստանի, ցաւիլն իմ. Ջորջի աղմկի. հայրն հրամայի լուռ լինել և նա լռի։ Պատմութիւն վասն միաբանից մերոցր Արարատայ, վասն նշխարաց, Գեղարդայ, կաթողիկոսութիւնն և հր կպաակութիւն Դաւիթ և Դանիիլ կաթողիկոսաց12)։ Եվ այլն։ 18. ճաշ առ պարոն պր<օֆեսսոր> Պար<րօտի>. զկնի ճաշուն մտաք ի միջասենեակն, ուր գրկեալ նա զսիրհլի մանուկ իւր գգուիր և համբուրիր։ Պարզեալ շնորհածաղիկ մանկանն զձեռս, ստիպեաց զիս առնուլ զմաքուր[4] թաթ նորա և համբուրել։ «Ո համբուրէ զթաթ քո, սիրելի որդեակ իմ, տե՛ս հայկազն կալնու զձեռս քո, տե՛ս դու, ունիս ի ձեռին զսիրելի հայկազն քո։ Սիրելի որդեակ իմ սիրեա՛ գնա, նա ի բարեկամ քո» և այլն։ Ցուցանելն բարերարին իմ զգրութիւն Մինիստրին վասն իմ ի 18 ամսոյս և բարեհաճ գթակցոլթիւն նորա ինձ13)։ «Զի՞նչ գործի Ապովեանն, հայկազն քո. արի՞ է նա, տայ զբարի յոյս վասն իւր» և այլն։

18. Յերեկոյին առ պարոն պր<օֆեսսօր^> Ֆրիդ<լէնդէր>. ատամնացաւ նորա սաստկացեալ, Ջօրջի գայ ի զիրկս իմ, համբռւրի զիս. «սիրես դու զԱպովեանն» հարցանէ հայրն և մայրն, «այո՛» պատաս<խանէ> ման<ուկն>. «զիա՞րդ սիրես»։ Նա փաղաքշի և համբուրի զիո. եդեալ զերեսրսի վերայ երեսաց իմոց։ Ջօրջի խնդրի դնել զինքն ի վերայ սեղանոյն առաջի պատկերին։ Հայրն աստի և մայրն անտի հարցանեն ոմն անդլիերէն և ոմն գեր՛ման երին զկենդանիս, որ ի պատկերի անդ, և երկամեայ՝ մանուկն ցուցանի [5]զամենայն։

19. Ի տասներորդում ժամու անպատրաստ կայի ի տան պարապեալ յուսման իմում, ոտնաձայն[6], որ հանդարտ իմն եկն առ իս ի հիւսիսակողմեան

  1. [ջուր<ջ>]
  2. բնագրում ինքնիին
  3. [վա<սն>]
  4. ]ձեռ]
  5. [ինձ]
  6. [շորշոփ]