Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խ. ԱԲՈՎ3ԱՆ

կարանդաշ ի Վենէ գնեցի, վասն որոյ այս է ի լալագոյն տեսակէ, արա՛ սիրելի իմ, զի յաջողակ եղիցի ձեզ յապագայն հեշտեաւ յօրինել»։

Ֆ<րիդլէնդէր>. Յերեկոյին գնամ առ պր<օֆեսոօր> Ֆր<իդլէնդէր>. կին նորա և նա պարապին վասն լուսամուտից իւրեանց։ Ատամնացաւ նորա։ Նա ի բերան արարեալ գրազում բառս ռուսաց, խնդրէ զիս հարցանել։ Նա պատմէ ինձ վասն պր<օֆսսօր> Հեգելի ի Բերլին և վասն փիլիսոփայութեան նորա, տա զզիրք մի գրեալ ի նմանէ, առ ի փորձել թէ հասկացայց, այլ ինձ դժուարին լինի հասկանալ։ «Ինձ ևս դժուարին է հասկանալ». բայց նա զայս ասէր ի մխիթարել զիս։ Ես խնդրեմ, զի նա մի այնքան աշխատ եղիցի վասն իմ, վասն թուաբանութեան, որով ծանրացուցանեմ զնա։ «Դու գիտես, թէ ես սիրեմ զքեզ (տալով զձեռն իւր), վասն որոյ ամենայն աշխատութիւն իմ քաղցր է ինձ վասն ձեր. մի՛ կոչէք զիս պր<օֆեսսօր>, զի ես բարեկամ ձեր եմ, այլ ո՛չ պր<օֆեսսօր>».

Պ<արրօտ>։ Աստի գնամ առ բարեր<արն>, զի ցուցցէ ինձ զլուսինն դիտակաւ իւրով։ Ի մտանելն իմ ի սենեակն գտի զնա ընդ ամուսնոյ իւրու նստեալ առ սեղանով առ ի թէյ. «Դուք անպատճառ եկիք ի հայիլ ի լուսինն, ես շուտով ցուցից ձեզ»։ Ամուսին նորա պարապի ի ձեռագործս ինչ։ Ես պատմեմ նմա զտեսարանէն, զոր երկու յոյնքն ներկայացուցեալ էին. նա նկատէ զի այս ցաւալի լինի ինձ. «ցաւիք սիրելի իմ, զի Հայք զրկեալ կան յայնպիսի [1] զուարճութեանց. մի՛ ցաւիք, այդ ո՛չինչ պակասութիւն բերէ ազգին ձերոյ։ Մեք ևս արասցուք զայնպիսի տեսարանս հայերէն»։ Նա զայս ասէր առ ի մխիթարել զիս։ Նա հարցանէ վասն Կարապետ վարդապետին. «Ա՜խ, ես ցանկայի ստանալ վասն նորա համբաւս, ուստի՞ և ոյր ձեռամբ կարելի է զայս ստանալ. բարեհոգի ծերունին, ա՜խ, կենդանի՞ իցէ արդեօք, ես կարօտիմ նմա», և այլն։ Ըմպեալ զթէյն, երեխայն սկսանի լալ. մեք մտանեմք ի ներքին սենեակն։ Ծնօղք նորա ողջագուրեն զնա. ես համբուրեմ զձեռս մանկանն, «քաղցր որդեակ իմ Մորիցխեն, ընդէ՞ր լաս, անհանգիստ ես որդեակ իմ, ո՛չ կամիս ննջել», և այլն։ Ելանեմք արտաքս, նա բերէ զաթոռս և զդիտակն. յօրինէ ըստ կարգի և խնդրէ զիս հայիլ. զինչ զարմանք, լուսինն երևիւր ինձ մեծ, աստ և անդ լուսաւոր կէտք և անդր քան զեզերս նորա, նոյնպէս լուսաւոր պէծք և խոր և խաւար տեղիք, ի տեղիս տեղիս. այնոքիկ են լերինքն, որք ի լոլսոյ արեգական ճառագայթեն, և այլն։

Ֆ<րիդլէնդէր>. Տ. Գալուստ եղբօր Ֆրիաուֆին. բարեկամք նորա յառաւօտի մինչև ցերեկոյ գան ի տեսաթիւն նորա. յերեկոյին առ պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր>. յետ դասին իմոյ, նա թուէ ինձ զամենայն ժամս՝ զոր յիւրաքանչիւր շաբաթոջ տայ. 32 ժամս։ Նա խնդրէ զներումն, զի կամի գնալ ի տեսութիւն բարեկամի միոյ ընդ ամուսնոյ իւրում. Ջօրջին կամի ևս գալ ընդ մեզ, այլ հայր նորա և մայր համբուրեալ զնա՝ «մեք փութով դառնամք ի տուն սիրելի Ջօրջի». «կամի՞ք ուղեկցիլ ընդ մեզ» հարցանէ պր<օֆեսսօրն>. «Յոյժ խնդութեամբ» պատասխանեմ, ցեխ ի ճանապարհին արձակին կապանք վերնակօշկի ամուսնոյ նորա, ես կամէի կապել,

  1. [առարկայից]