Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ենթադրել, որ Ստեփաննոսը Պետերբուրգում ուսանող Ստևփանյանն է։ Այս են ապացուցում նամակի տարեթիվդ (1830—20/12), Ստեփաննոսի Պետերբուրգում ենթասպայի աստիճան ունենալու փաստր և նրա բարեկամական կապերը Հովսեփ ավագ սարկավագի հետ։

ՎԱԼՏԵՐ.— Աբովյանի Դորպատի ուսուցիչներից, վախճանվել է 1831 թ․ սեպտեմբերի 31-ին։

ՎԱԼՏԵՐ— Պիրս (1795 —1874), բժիշկ (եղբայրը Աբովյանի ուսուցիչ Վալտերի), պրոֆեսոր, նախնական կրթությունն ստացել է Դորպատում, բարձրագույնը՝ Գերմանիայում։ 1834 թ. դասախոսել է Դորպատի համալսարանում, ունենալով ամբիոն։

ՎԱՐԴԱՆ․— Հայ նշանավոր զորավար, սպարապետ, որը պաշտպանեց հայրենիքը Հազկերտ 2-րդի հարձակումներից, պատերազմեց նրա հսկայական բանակի դեմ և հերոսաբար զոհվեց Ավարայրի ճակատամարտում 451 թ․ հունիսի 2-ին։

ՎԻԴԵՄԱՆ.— Ֆերդինանդ (1805 —1887), ակադեմիկ, լեզվաբան։ Աբովյանի մտերիմներից, սովորել է նրա մոտ հայերեն։ Վիդեմանի գրչին են պատկանում ուգրո-ֆիննական լեզուների ուսումնասիրությանը նվիրված մի շարք աշխատություններ, որոնք արժեքավորվում են և այսօր։

Աբովյանր ունեցել է Վիդեմանի հետ նամակագրություն (տե՛ս «Դիվան Խ. Աբովյանիկ, 1948, հատ. II, էջ 116 — 117)։

ՎԻԼԱՆԴ,— Քրիստոֆ (1733 —1813), գերմանական գրող, որը մեծ մասնակցություն է ունեցել գերմանական գրական լեզվի մշակման գործում։ Հայտնի է որպես Շեքսպիրի առաջին թարգմանիչը և առաջին բեմադրողը Գերմանիայում։

ՎԻԼԻՆԳՏՈՆ․– Վելլինգտոն Արտուր (1769—1852), հերցոգ, անգլիացի զորավար և պահպանողական պետական գործիչ։

ՎՌԱՄՇԱՊՈԻՀ.— Հայ Արշակունի թագավոր (389—414), որի օրոք Մեսրոպ Մաշտոցը հորինեց հայկական գրերը։

ՏԱԿԻՏՈՍ․ - Կորնեյլ (մոտ 55—117 մ․ թ.), հռոմեացի հայտնի պատմաբան սենատոր։

ՏԵնԵԿՈՎ.— Եղել է Սարդարաբադում բժիշկ (1829 թ․), Աբովյանի ծանոթներից։«Поездка к развалинам Ани»-ի մեջ Աբովյանր դառնությամբ է հիշում նրան, քանի որ Դորպատ ուղևորվելու ժամանակ, Գյումրիի ճանապարհին կողոպտել ու հափշտակել է իր մուշտակը և 10 ո․ փողր։

ՏԻԳՈԱՆ․— Ըստ հայկական ավանդության Պարույր սկայորդու սերնդից, Երվանդ Սակավակյացի որդին, պարսից Կյուրոսի դաշնակիցը, որի հետ ապստամբեց մարաց թագավոր Աժդահակի դեմ։

ՏԻԽՎԻՆՍԿԻ.— Ալեքսանդր Վասիլևիչ, պետական խորհրդական, Դորպատի գիմնազիայի ռուսաց լեզվի և քրականության դասախոս, իսկ 1825—1837 թթ․՝ միաժամանակ և Դորպատի համալսարանի դասախոս։

ՍԸՐ ՐՈԵՐՏ.—Քեր Պորտըր (1775—1841), անգլիացի, նկարիչ, հնագետ և ճանապարհորդ։ Հարոնի են նրա 1817—1820 թթ, դեպի արևելք կատարած ուղևորությունները, որոնց նկարագրությունները երկու հատորով հրատարակվեցին Լոնդոնում 1822 թ․ հետևյալ վերնագրով Trevels in Gorgia, Persia, Armenia, Ancient Babelonia. ete. During the 1817, 1818, 1819 and 1820 By sir Robert Ser Porter».

Ֆրիդլենդերր թարգմանաբար է կարդացել Աբովյանին այս հատորները։

ՐՈԶեՆԲԵՐԳ.– Օտտո (1769—1856), ուսուցիչ, Դորպատի նահանգային գիմնազիայի դիրեկտոր, 1803 թ. սկսել է դասախոսել Դորպատի համալսարանում լատիներեն, որ շարունակել է մինչև 1847 թ.։ Աբովլանր հաճախակի եղել է նրանց ընտանիքում։

ՑԱՐԲԵՄԲԱ.— Զարեմբա Ֆելիցիան. Շվեցարիայի Բազել քաղաքում գոյություն ունեցող «Ավետարանական քարոզչական ընկերության» անդամներից, որը մի խումբ միսիոներների հետ 1828 թ. հաստատվեց Շուշիում՝ «աստծո խոսքը տարածելու համար»։

ՓԻԼՈՆ.– Ալեքսանդրացի (20 մ. թ. ա.), հրեական հելլենիզմի խոշորագոլյն ներկայացուցիչներից։

ՓՐԵՅՍ.— Պրեյս, Դորպատի գիմնազիայում ռուսաց լեզվի դասատու, ռուսական հերոսական էպոսի՝ «Ասք Իգորի ճակատամարտի մասին» և սլավոնական ժողովրդական երգերի խոշորաքույն հետազոտող։