Խ. ԱԲՈՎՅԱՆ
յայնոցիկ՝ որք ծերացեալք են ի բնական սովորութեան իւրեանց, պահանջել զայն ամենայն, որ վերաբերի առօգուտ ազգին, զի նոքա դեռ անծանօթ են այնմ», և այլն. Պր<օֆեսսօրի> Նեուէ գայ առնա, առի ներկայացուցանել զինքն նմա։ Նա քաղցրութեամբ ելանէ ընդ առաջ և ներկայացուցանէ զիս նմա, ասելով, «սա է հայոց հոգեւորական, որ աշակերտի ասա», նա ուրախանայ ընդ ծանօթութիւն իւր ընդ իս. պատուեալ նոցա զմիմեանս, նոքա սկսանին խօսիլ ընդ միմեանս. ես ելանեմ արտաքս։ Եթէ զիւզ դարնեալ ածեալ<nowiki>[1] քյաման ինչ, սրսկեցէ ի վևրաաստ և անդ զկաթիլս սպիրիդոսի, յետ միջոցի կարէ տեսանել զտեսարան ինչ շարժուն զմիմեամբք, որպէս զմոլորակս երկնից։
Պ<արրօտ>. 10. Շաբաթ. ես նստեւալ առ սեղանով բարերարին եմոյ կտրէի զմասունս գնդին, նա յաճախակի դայ և ցուցանէ զեղանակ կտրելոյ. Առ ի ո՛չ հատանել զիս ի պարապանաց, նա ո՛չ կոչի զիս ըմպել զկաֆէ, այլ ինքնին բերէ իւր թասովն՝ որով [2] ինքն յամենայն ժամ ըմպէ։ Յետ աւարտին նա տայ ինձ զկտոր մի պանիր ազնիլ ի թղթոջ, «յաւուրս պահոց դուք ո՛չ ուտիք ընդ մեզ լզանիրս, վասն որոյ այս մասն ձեր է, զոր ամուսին իմ պահեաց վասն ձեր»։ Ես խօսիմ վասն ղասի իմոյմ առա լել՝ վասն պատմութեան. «գոյ աստ քաջ դասատու մի պատմութեան այլ ինձ չէ՛ այնպէս ծանօթ, վասն որոյ ո՛չ կամիմ հրամայել, այլ սպասեմ միջոցի, խօսիլ ընդ նմա». ո՜վ զարմացմանս, նա ռեկտոր գոլով, ո՛չ կամի հրամայել ումեք։
Խօլերայն եմուտ ի Դերպտ. յառաջին աւուրս մեռանին սակաւք. ժողով առանձին վասն զգուշութեան խօլերայէ։ Բարերարն իմ իբրև ռեկտոր ժողուէ զամենայն ստուտենդս հաւաքել զդրամս վասն աղքատ ստուտենդաց թէ հիւանդասցեն, յայսմ տայ և ինքն նախ զդրւսմս, ընդ նմին և այլք: Օգնութիւն ստուտենդաց միմեանց։ Բարերարն իմ զգուշացուցանէ զիս վասն խօլերայի: Հոկ<տեմբեր>
Հ<ագեն>. 11. Կիւրակէ զնացի առ բարեկամն իմ պ<արոն>. Հագեն, չև մտեալ ի սենեակ նորա, կին նորա նսւոեալ յետկոյս դրան ներքին սենեկին, փոքր Միցին լռւեալ զոտնաձայն իմ, հայի ի կողմանէ դրանն և տեսեալ զիս, սկսանի ճխալ, խնդալ, ծիծա զիլ և առ մայր իւր ընթացեալ կոչէ արմենիեր և մերձենալն իմ առ մայր նորա և մատուցանելն զիմ ոզջունա տուութիւն և պատիւ, նա գայ և անկանի զլանջովք իմովք, նոյնպէս և այլ որդիք նորա։ Տիրուհի Հագեն մեղադրի զիս. «դու մոռացեալ ես զմեզ, ընդէր այդպէս սառնացար, մեք յամենայն ժամ սպասեմք» և այլն, այլ ես ցուցանեմ զիմ շնորհակալոլթիւն վասն այնպիսի ջերմ սիրոյ նորա և խնդրեմ զներումն։ Նա ցուցանէ զծերունին, յետ միջոցի գայ պարոն Հագեն, նա ևս նույնպէս ուրախանայ ընդ տեասնելն զիս։ Եւ մինչ ի սենեկի նորա զրուցէաք [3] վասն Արարատայ և այլ առարկայից, լսեմք զօտար ձայն ինչ և յետ վայրկենի գայ պարոն պրյ<օֆեսսօր> Պարր<օտ>, նա ոզջոյն տուեալ մեզ կամի խնդրել ի պարոն Հազենէ