Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խ. ԱԲՈՎՅԱՆ

Ֆ<րիդլէնդէր> հրամայէ նոցա զՋօրջին իբրև զձի խաղացուցանել, Ջօրջին վազէ և գայ շուտով առ պր<օֆեսսօրն>. այլ նա յետս վանէ՝ «ծոյլ ձիգոմն փավեալ է, գնա ի բաց», զայս առնէ բազմիցս։

Ֆ<րիդլէնդէր>. 6. Յերեկոյին։ Ես ընծայևցի Ջօրջին երեք թուզս, այն ինչ մտի ի սենեկն, մադամ Ֆրիդ<լէնդէր>՝ «Տէր Ապովեան, ուստի՞ բերես մեզ զայսպիսի անոյշ թուզս, միթէ ի Հայստանէ իցէ, դուք պայրգևեցիք Ջօրջին զայս պատուականագոյն պարգև», նա ո՛չ կամի զամենն ի միասին տալ Ջօրջիին. չափալորութիւն. Ջօրջին կամի լալ և խնդրէ. խոժոռեալ զերեսս իւր «ֆույ Ջօրջի, եթԷ կա միս անկարգ լինել, փափայն՝ խռովի ի քէն», Ջօրջին իսկոյն հանդարտի։

Ադեր<կաս>. 7. Յերեկոյին կանուխ գոլով, վասն իմ գնալ առ պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր> կամիմ երթալ ի Գոմ առ ի զբօսնուլ փոքր ինչ, ի մթան հանդիպի ինձ բարեհոգի պր<օֆեսսօր> Ադեր<կաս>, օրհնեալ ծեքունին, ո՛չ կարելով ի մթան, ի վերտյ պաղոuցեալ սառուցին երթալ, ես կասկածեմ, թէ նա անկանի, երթամ առ նա, կալեալ զձեռն նորա բարևեմ նմա։ «Սիրելի իմ Ապովեան, ա՜խ դուք էք, որ՛դի, որպիսի խնդութիւն ինձ, զի կրկին տեսան եմ զձեզ»։ Սա հարցանէ քաղցբութեամբ զուսմանէ. իմմէ. վասն հայրենեաց իմոց. «ցանկութիւն առ հայրենիս կարելի է թէ նեղսրտութիւն պատճառեսցէ ձեզ սիրելի իմ, այս սովորական է, հեռաւորի ումեք այսպէս ի հայրենեաց որպէս դուք, չէ, դիւրին միշտ անվրդով մնալ, այլ դուք, սիրելի իմ, յայսպիսի դիպուածս աղօթեցէք առ տէր. նա սփոփէ զձեզ. նա բառնայ զծանրաթիւն ձեր և հեշտացուցանէ զձեզ, խնդրել գնա վասն արտաքին ինչ բարւոյ, կարելի է թէ նա երբեմն ո՛չ լուիցէ մեզ, զի գուցէ այն խնդիր մեր չէ ի բարին վասն մեր, այլ ի ներքին վիշտս նա սփոփիչ է մեզ, այս է դիւրագոյն միջոցն ի նեղութեան, ի նա՝ ապաւինիլ»։ Նա խնդայ ի պատմելն իմ, թէ ինձ չէ դժուարին հասկանալ զամենայն, զոր քնթեռնում, նա խնդրէ գալ առ ինքն երբ և կամիմ, նա բերէ զիս մինչև ցփոքրիկ խրճիթն. «Տէր եղիցի ձեզ մխիթարիչ և յուսադիր սիրելի իմ», և տուեալ զձեռն շնորհակալի, զի ես այսպէս հանդիպեցայ՝ նմա։

Նոյ<եմբեր>

8. Ֆ<րիդլէնդէր>. պարոն պր<օֆեսսօրն> այսօր հրաւիրեալ էր զրո ի ճաշ. ես գնացեալ առ նա դեռ նա չէ՛ր եկեսդ ի տուն։ Ջօրջին գայ առ իս, համբուրէ զիս և թոթով լեզուալ սկսանի խօսիլ, ցուցանէ զատն իւր փոքր ինչ աղտեղի, ես սրբեմ. նա ցուցանէ մօրն, մադամ Ֆր<իդլէնդէր> կայրի խոհարանին և պատրաստ էր զկերակուրս, գայ աո իս, տուեալ զձեռն իւր, բարևէ զիս քաղցրոլթեամթ։ Յետ միջոցի եկն պարոն պր<օֆեսսօրն>, նա համբուրէ զիս և ձեռն ի ձեռն տուեալ մտանեմք ի սենեակն, մրգեայ կերակուրն, խորոված և կուխն. պարոն պր<օֆեսսօրն> միշտ ստիպէ զիս համարձակ ուտել, զոր կամիմ. <ref>[<մեկ թերի անընթեռ.]<ref> խորովածն եկն փոքր ինչ անագան, այլ նոքա ամենևին ո՛չ բարկանան ի վերայ աղախնոյ իւրեանց։ Պր<օֆեսսօրն> ել ի սեղանոյն և