ԴՈՐՊԱՏՅԱՆ ՕՐԱԳՐԵՐ
եբեր զգիրս ինչ ցուցանել ինձ զծառս թէյի, ղայֆայի, քո քոսի և շաքարի. ի հարցանելն իմ, թէ արդեօ՞ք այսոքիկ պտուղք յառաջ գան ի Հայաստան, նա դժուարութեամբ տայ զայս։ Յետ սեղանոյն պր<օֆեսոօրն> առեալ զգիրս ինչ քարոզի անգղիերէն, ընթեռնոյր գերմաներէն, այնպէս արագ, որպէս թէ գերմաներէն իցէ գրեալ։ Ամուսին նորա նստեալ առ կողմամբ նորա կալեալ զձեռս միմեանց. պր<օֆեսսօրն> երբեմն երբեմն համբուրէր զձեռն ամուսնոյ իւրոյ, համբոլրէր զերեսս նորա. ես կամիմ գնալ ի տուն այլ պարոն պր<օֆեսսօրն> ո՛չ թողու, շախայով հարցանէ զժամ ելանելոյ իմոյ յառաւօտուն։ Սա խնդրէ յինէն ցուցանել ինձ զչանկեաչ դանակն բերեալ ընդ իս ի Հայաստանէ։ Պարոն պր<օֆեսսոր> և ամուսին նորա խնդրեն ցուցանել նոցա զեղանակ նստելոյ ի Հայաստան. ես առնեմ, նոքա զարմանան, զի այսպէս շուտով նստիմ և ելանեմ. պարոն պր<օֆեսսօրն> կամի ինքն ևս փորձել, այլ ո՛չ կարէ։ Նոքա պատմեն ինձ վասն Անգլիոյ ժամանակագրութեան և վասն պարլամենտին, և թէ զիա՞րդ արագ գրեն գրագիրք անդ, «երրորդում ժամու առ աւօտուն, ասէ, որ ինչ անց անէ ի պարլամ ենտ ի վեցերորդում ժամու առաւօտուև պարտի ի լոյս գալ, արդիւնք այսր ժամանակագրութեան ի տարին միլլիոն». Պատմութիւն վասն չինացւոց, արուեոտաւորութիւն նոցա։ Անգէիտցւոյ ումեմն հարցանէ չինացի մի վտսն մեծոլթեան աշխարհի րւրեանց. նա աղաւաղեալ ցուցանել զփոքրութիւն աշխարհի իլրեանց նկարագրէ նմա զԱմերիկայ, յայս բան ծիծաղի ամուսին նորա, այլ պր<օֆեսսօրն> հաւատարմացուցանէ զայս։ Մեք ելանեմք ընդ պարոն պր<օֆեսսօրն>, նա տայ զձեռն իւր ինձ. «ես սիրեմ զձեզ, դուք գիտէք զայս»։ նա կամի զշլիզ մի վարձել, այլ գտեալ մեր զմինն, ոչ կարացաք զնգյլ առ իզվոզշփկն, շտուտենղք <ref>[բնագրում՝ շուտեանք]<ref>վարձեցին զայն, այլ նա ո՛չ խոժոռի յայս, այլ գայ ոտով առ պր<օֆեսսօրն> Վալտէր, ես գնամ մինչև անդ։
11. Հիւրընկալ մի յԱնգլիոյ, ասի ունիլ քսան հազար ջուխտ չանգյալ դանակս։
Նոյեմ<բեր>
5. Ի հիւանդանալն պր<օֆեսսօր>Ենզելհարդի. ես գնացի անգամ մի ի տեսութիւն նորա։ Դոկտոր Հոլստ. նա յոտին ելանէ։ Պր<օֆեսսօր> Ենզելհարդ ի մթան գոլով ոչ ճանաչէ զիս այնպէս դիւրեալ, ի ճանաչելն ամոք կալնու զձեռն իմ, համբուրէ զիս և խնդրէ նստիդ առ ինքն. նա սկսանի զրուցել ընդ իս քաղցրութեամբ։ Ի յայտնելն իմ զկարեկցութիւն իմ վասն հիւտնղութեան նորաճ «գիտեմ ես զայդ սիրելի իմ, գիտեմ զմտերմութիւն ձեր, շնորհակալիմ յոյժ յոյժ, ղի դուք այդպէս սիրէք զիս»։ Նին նորա ևս շնորհակալի։ Հայ բարերարն իմ, ես յոտին կանգնեմ, նա արգելէ զիս և հրամայէ իսկոյն նստիլ. նա հարցանէ զորպիսութիւն բարեկամի իւրոյ, յոլսազըէ զնա երկայնամիտ լինիլ, հիւանդն ցաւի, զի ո չ կարէ գրել և ո՛չ կարէ գալ ի կոլլեղեայ իւր, այլ բարերարն իմ՝ «զայդմանէ մի հոգայք, առողջութիւն ձեր թանկագին է քան զամենայն»։ Նին նորա տայ մեզ զթէյ։
Յետ միջոցի հարցանէ բարերարն իմ, թէ զիա՞րդ հաճելի երևի նոցա