Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«ԳՐԱԿԱՆ ԺԱՄԱՆՑԻ ԹԵՐԹԵՐ»

Զրոյց մեծիմաստ թագաւորին Շվեդիոյ Կարլի Յովհաննու.

1825. Շտոքհոլմ

Ի թուղթն գրականութեան, Լեյպցիղ 1 ապրիլ 18<3>0.

Չկա՛ երջանկություն հասարակության համար առանց կարգապահության և արդարության սիրո, առանց հարգանքի օրենքների հանդեպ։ Նախնական ազնվական կոչումը տրվել էր որպես պարգև այն մեծ ծառայությունների համար, որ մատուցել էր այդ ազնվականությունը իր հայրենիքին. իսկ ի՞նչ պարտականություններ պիտի ունենան պետության հանդեպ նրանք, որոնք դեռևս իրենց ծննդից վայելում են այդ պարգևները, որոնց արժանացել էին նրանց նախնիները։ Ամեն հանգամանքներում կյանքը զոհելը այդ նրանց պարտականությունների նվազագույնն է միմիայն կատարյալ անշահախնդրությամբ, լիակատար նվիրվածությամբ իշխանների և օրենքների հանդեպ, վերջապես անբասիր կյանքով միայն կարելի է պահպանել իրենց նախնիների ազնվականությունը։ Առողջ քաղաքականությունը, միակ բանը, որ կարող է հավանություն գտնել աստվածային պատգամների տեսակետից, պետք է հիմնված լինի արդարության և ճշմարտության վրա։ Պատերազմը ես տեսել եմ մոտիկից, գիտեմ նրա բոլոր չարիքները, չկա ո՛չ մի նվաճում, որը կարողանար հայրենիքին մխիթարանք լինել իր զավակների այն արյան հանդեպ, որ հոսում է որևէ օտար երկրում։ Խաղաղությունը, խելացի և լուսավորյալ կառավարության փառապանծ նպատակը պիտի լինի, պետության ընդարձակումը չէ, որ որոշում է նրա զորությունը և անկախությունը, այլ նրա օրենքները, նրա առևտուրը, նրա արդյունաբերությունը, իսկ ամենի՛ց առաջ՝ նրա ազգային ոգին։ Ազատասեր ազգին ամենից շատ հետաքրքրում է հանրային կրթությունը։ Այդ տեսակետից կառավարությանը պետք է ցուցաբերի որքան կարելի է շատ հոգատարություն և հսկողություն։ Դաստիարակությունը ավարտում է բնության գործը, նա զարգացնում է այն ծիլերը, որոնցից առաջ են գալիս հերոսները, օրենսդիրները, խոշոր գիտական մարդիկ, նա՛ է մղում երիտասարդության ձգտումները դեպի այն ամենը, ինչ արդարացի է և ազնիվ, վեհ և վսեմ՝ դեպի կրոնը, բարոյականությունը և գիտությունը։ Սրանք են մարդկային դաստիարակության խոշորագույն խթանները։ Կրոնն է յուրաքանչյուր հասարակության առաջին պահանջը, որովհետև նա է միացնում մարդկանց միմյանց հետ։

Եւ խոհական օրենք չե՛ն բաւական առանց կրոնի։ Բարոյականութիւնն է հաստատուն գաւազան [1]ինչ, առ ի անվտանգ անցանել ընդ զիւրասայթաք շաւիղս կենաց, մակացութիւնք կազդուրեն ի հոգիս զերջանիկ տպաւորութիւն [2] երիտասարդական, նուաճեն զկիրս, նուաստացուցանեն զախտս և քաջալերեն առունակութիւնս առաքինականս օրինակօք քաջագործ արանց` զորս պանծալիս [3] առնեն նոքա։ Ամենայն մարդիկ յառաջ՝ եկին ի հաւասար օրօրոցէ ազգի ազգի վիճակի ընկերութենէ, և

  1. [յենարան]
  2. [պատանե<կական>]
  3. [արա<րեն>]