ծագումնենոցա է ի պատուական դասէ շինականաց շառաւիղեալ։ Դուք գիտէք, տեարք իմ, զի ես միշտ զհետ ընթանամ օրինաց և կամիմ այնմ զհետ ընթանալ, այլ սակայն, եթէ մոռացեալ եմ երբեմն զպարտաւորութիւն իմ, արհամարհեալ զբնութիւն իմ և զկանոն, զակ ածանիմ զարբեցութեան զհետ, որով դիւրեաւ կարէ անկանիլ ազատութիւն ձեր, ես տամ ձեզ զհամարձակութիւն յայնժամ՝ յուշ առնել ինձ զայն, այս իսկ է պարտաւորութիւն խոհական արանց, համարձակութեամբ խօսիլ և արդարութեամբ յանդիմանել. սիրտ իմ պատրաստ եղիցի միշտ հլու լինիլ ձեզ, և եթէ ես իբրև թշնամի անուան իմոյ և համբաւոյ, արհամարհեցից և հակառակ եղէց ձեզ, առէ՛ք յայնժամ զզէնս ընդդէմ իմ, որով միշտ ջատագովէք զիս և պաշտպանէք, ըստ որում բաւական եղէց ես յոյժ։ Ազգ և տէրութիւնք գան և անցանեն, այլ հաստատութիւն յաւիտենական արդարութեան չե՛ն ենթարկեալ ժամանակի և անցաւորութեան։ Եւ եթէ գարուն մեր երբեմն մաքառին ընդ նմա և ոտն հարկանել կամին զնա, այլ այս պատերազմն բարձրացուցանէ առաւել ևս զյաղթանակ փառաց նորա։ Ի Շվեդիայ և ի Նորվեգիայ կա՛մ է ինձ միշտ օրինօք վարիլ. փառք իմ և պսակ է այն, անարատ պահպանել զիրաւունս երկուց ազգացս այսոցիկ: Այլ, ժողովուրդք աճեն և զօրանան ընդ հովանու [1] օրինաց՝ որ զազատաութիւն և զկալուած նոցա պաշտպան է։ [2] Փառք իշխանակալաց անհետանայ, այլ փառք այնոցիկ, որք պաշտպան եղեն ազատութեան ազգին, տևէ և մնայ դարուց ի դարս։ Երկու պարտաւորութիւնք են իշխանաց գոլն գործել վասն ճարտարութեանց, զի, ըստ որում եթէ յաջողեսցի նոցա զինչ ինչ օգտակար գործառնութիւնն յառաջ ածել, սոքա իսկ են ճարտարութիւնք և մակացութիւնք, որք զանուն նոցա պաշտելիս գործեսցէ առ յետագայս... [3] Անանցանելի վարձ իշխանի միոյ, [4] որ տայ նմա մոռանալ զվաստակ և զտքնութիւն իւր, որթ ընթացակիցք են աստիճանի նորա, է միմիայն եռանդոտ ջանատրութիւն քաղաքացեաց առ ի ջատագով լինել անձին նորա և նոյն իսկ ի գիրկս խաղաղութեան։
Զիա՞րդ մխիթարի մարդն հայեցեալ, թէ [5] շնորհակալութիւնն՝ [6] մինն ի պատուականագոյն ունակութեանց՝ սրոց զսերմանես նոյն իսկ արարիչն, էարկ ի սիրտ մարդկութեան, չև՛ է գլխովին անհետացեալ։ ... Զհրապարակական ուսումն ես համարեցի միշտ [7] իբրև զիսկական առարկայս պարտուպատշաճ հոգացոզութեան իշխանազ։ Տգիտութիւն առն է զմարդն գերիս [8] կրից իւրոց և ստրուկս այնոցիկ, որք իշխել կամին նմա։ Որքան լուսաւոր է ազգ մի, այնքան եռանդուն ի կուրծս նորա նախանձ Հայրենասիրութեան, որ երաշխաւոր [9] է մեծութեան և անկախութեան նոցա: Պատմութիւն ապացուցանէ մեզ առաւել քան օրինակաւ միով, զի [10] ի հարստահարել իշխանազ զհոգի մարդկային, պատճառիցեն ազգաց բազմաց զանասելի տառապանս։ Վսեմական [11] մխիթատրութիւն, զորս թագաւորք տանին ի գերեզմանս իւրեանց ընդ ինքեանս, է խղճահարութիւեն, որով ոչ մոռասցին վաստակը նոցա, վորս նոքա վաստակեցին վասն մարդկան։ Բարեկարգութիւն<ref>[բարեկարգութիւնք]<ref> եկեղեցւոյ ի ձեռն դոքտոր Մարտին