Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բաժանելոյ զայն։[1] Յելանելն իմ, ինքնին գայ մոմով և ուղարկէ զիս ի տուն, բարի գիշեր ասելով։ Նախ քան զայս օր ի չորեքշաբթի, այն ինչ աւարտեալ զպարապումն իմ, առ բարերարին իմոյ կամէի գնալ ի տուն, ելի, բարերարն իմ ինքնին տանի զթասս իմ կաֆայի ի միւս սենեակս: Նա տեսանէ[2] յաչս զմազ մի և կամի հանել զայն, ես ամաչեմ տալ նմա զայս աշխատութիւն, «մի՛ լինիք այդպէս երկչոտ, թողէք, հանգստեամբ հանից զմազն»։

11. Պ<արրօտ>. ուր<բաթ>. Ճաշուն առ բարեր<արն> նախ քան զճաշն չէ՛ր բարեր<արն> ի տան։ Ստատսրտտեն Քրաուզէ գգուեալ զՄօրիցն շրջի ի տան. ես խօսիմ ընդ մանկանն։ Բարերարուհին իմ պատրաստէ զկերակուր նորա. բարերարն իմ գայ և ամենեքեան ժողովեալք զՄորիցաւն, ուրախանամք ի վերայ նորա. բարերարն իմ պատրաստեալ զկերակուր նորա տայ մանկանն, յըմպել զկաթն, խաղայ մանուկն և ոչ կամի ըմպել օրինաւոր, առ այս բարկանայ բար<երարն> իմ և ամենայն. խստութեամբ հրամայէ ըմպել. կրկին և կրկին. յալարտին սկսանի երեխայն գողոմել ողոք ճչմամբ, որոյ վասն հարցանէ զնա բարերարն իմ բազմիցս, այն ինչ նա ի գիրկս բարերարուհւոյն իմոյ կայր, «պատմեա՛ ինձ քաղցր որդեակ իմ, այդպէս է, զոր ասէք, յիրաւի է, զոր ասէք». է երեխայն լռէ և բարերարն իմ համբուրեալ զձեռն նորա, զերես նորա խնդրէ՝ «պատմեա» և այսպէս յոլովիցս։ Յետ այսորիկ բարերարն զփոքրիկ երաժշտական գործի մի և հնչէ առաջի նորա, ի մողղոք ձայնէ երաժշտութեան առ ժամայն սկսաւ երեխայն լալ (երեք ամսական գոլով, հազիւ թէ նա լայը), զայս թողեալ բարերարն իմոյ երեր զփոքրիկ[3] թաթանման երաժշտութիւն և լարեալ, եդ առաջի նորա, յոր ուրախանայ յոյժ մանուկն։ Յետ ելանելոյ բարեր<արին> միոյ ի միւս սենեակն, ես առնում զգործին և կամիմ փչել. ի մտանել նորա, իսկոյն թողի և ձեռանէ. նա քաղցր դիմօք ծիծաղեալ, ընդէ՞ր լռէք սիրելի իմ, ո՞ արգելէ ձեզ հնչել, հնչեցէք եթէ կամիք», և այլն։ Ի ժամ սեղանուն գայ աղքատ կին մի և ծախէ սապոն, և բարերարուհին իմ գթացեալ ի նա, տայ նմա ի սեղանս ուտելիս. յետ սեղանոյն, բարերարն իմ առեալ զտախտակ գոտւոյ գնդի իմոյ, տեսանէ, զի ծուռն է հաշուեար նա ոչ բարկանայ, այլ հարցանէ, թէ որո՞վ հնարիւք կարելի է ուղղել զայն, ես երկնչիմ, այլ նա յանդիմանէ զիս վասն այսպիսի երկչոտութեան իմոյ։ Եւ առեալ զդանակ և զտախտակն, /և յետ փոքր միջոցի ուղղեալ տայ ինձ, ի կանգնիլ իմ սակաւ ինչ առաջի նորա առ սեղանով, յանդիմանէ զիս նստիլ: Նա ցուցանէ ինձ զգիրրն գրեալ ի միսիօներից, վասն պատմութեան մերոյ հոգևորականաց. նա զարմացեալ «զի՞նչ այս դառնալի վիճակ, այսու կորնչի ազգ մի, եթէ հոգևորականք այսպէս շարժին, անհամաձայն, չարակամ առ միմեանս, այսու աղագաւ պա՛րտ է ջան դնել որքան կարելին է ածել զբարեկարգութիւն ինչ ի մէջ ազգին, այս բախտաւորութիւն է ձեր, զի այժմ կայք ընդ իշխանութեամբ ռուսաց, զի հոգևորականք ձեր այլ ո՛չ կարեն շարժիլ այնպէս, որպէս մինչև ցարդ շարժեցանն»։

  1. նախ
  2. ի
  3. սանդ<ուկ>