Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սեղանով. Յիւլիէ և անծանօթ դուստրն խաղան ընդ միմեանս. բարերարուհին իմ՝ «տէսանէ՞ք, թէ զիա՞րդ խաղան ընդ միմեանս տիկնայք Լիֆլանդա»։ Բարերարն իմ չուշանայ և ես դառնամ ի տուն։ Ի միւսում աւուր մեղադրէ զիս բարերարուհին իմ վասն անհամբերութեան իմոյ։

Ֆ<րիդլէնդէր> 10. Երեքշաբթի։ Պարոն պր<օֆեսսօր> Ֆ<րիդլէնդէր>. ես ո՛չ գտնեմ ի տան. ամուսին նորա ընկալնու զիս սիրով, նա ցուցանէ զքսակ մի աստղաբոյր, կերպասեայ. «Զայս արարեալ եմ վասն առն իմոյ յաւուրս ծննդեանն տօնի, այլ նա ո՛չ պարտի գիտել զայս»։ Նա պատմէ զգնալն սահնակաւ ընդ դստեր պր<օֆեսսօր> Երդմանին ի քաղաքն, յետ միջոցի գայ պարոն պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր>. նա խնդրէ իսկոյն ներում, այն ինչ ես բանամ զդուռն, ճրագով գնացեալ ընդ առաջ նորա. պր<օֆեսսօր> Ադրկաս՝ «ա՜խ, սիրելի, դուք աստ էք, զիա՞րդ խնդամ, զի տեսանեմ զձեզ»։ Նա գայ ի ներքս, ողջունէ զկին նորա, համբուրէ զՋորջին և նստի։ Հանէ ի ծոցոյն զթուղթս ինչ և առ ի խաղ «ես կամիմ ցուցանել զդիւթութիւն ինչ»։ Եօթն թուղթք, որոց վերայ թուանշանք, նա տայ մեզ նշանակել զթիւ ինչ, և կրկնէ, թէ չո՞ր թուղթս գտանին թիւքն նշանակեալ ի մէնջ, և գտանէ զնշանակեալ թիւն, այսու օրինակաւ. հաշուեալ զվերջին թիւս թղթոց նշանակելոց։ Առ ի խաղ [1] առնէ և պր<օֆեսսօր Ֆր<իդլէնդէր> սոյն օրինակ իրս։ Զոր օրինակ, դնէ զթուղթսն ի կարգի և հարցանէ յո՞ր կարգի գտանի [2] նշանակեալ թուղթ մեր. դնէ զփող ինչ ի ներքոյ թասակի իւրոյ և չանկռէ ի ներքոյ սեղանոյն, որպէս թէ դիւթէ, և խնդրէ ի վեր առնուլ զթասակն, և այլն։ Զանազան այսպիսի պատմութիւնք։

Պր<օֆեսսօր> Վալտէր. զանազան զրոյցք, նա պատմէ վասն շտուտենտի միոյ ուսելոյ առ պաստօր մի լաւ ևս, քան իւրք ի ճեմարանի ուսանին [3]: Զրոյց վասն աշխարհաբառ աստուածաշնչի մերոյ, հրաման տպագրութեան ի Պետերբուրգոյ). նա ասէ. «եթէ չիցեն իմ բազում պարապմունք, ցանկայի ոuւանիլ հայերէն։ Զնոյն ասէ և պարոն պր<օֆեսսօր> Ֆրիգ<լէնդէր>։ Յելանելն նորա պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր> առաջնորդէ գնա մինչև ի դուռն՝ «սիրելւոյ ամուսնոյ ձերում խնդրեմ ողջունել յինէն»։

Աստի գամ նոյնպէս առ բարերարն, առ ի հարցանել վասն չափման տրամագծի գնդին իմոյ. «Նա ո՛չ է ի տան» եկեալ ընդ առաջ իմ Յիւլիէ ասէ, այլ բարերարուհին իմ նոյնպէս խնդրէ գնալ առ ինքն, բազում գրեանք, զորս կամին գնել վասն փոքրիկ եղբօրն իւրեանց. «ո՛չ է հաճոյ ձեզ տեսանել զգրեանս», «յոյժ յօժարութեամբ». մեք ընթեռնումք զգրեանն։ Գայ բարերարն իմ և յետ միջոցի գնամ առ նա. նա հարցանէ զորքանութիւն տրամագծի եւ հաշուեալ գտանէ ուղիղ ըստ հաշուի իմոյ. նա հարցանէ, թէ զիա՞րդ պարտ է ինձ բաժանել զգոտին. ի դժուարաւ գտնելն իմ, ասէ՝ «մի՛ ինչ տրտմիք սիրելի իմ, այս գոյ յայնմանէ, զի դուք ի մանկութեան ամենևին չէք պարապեալ ի մաթեմատիգական արուեստս, այլ այս ուսանիք աստուծով»։ Նա գծէ զբոլորակ մի և ցուցանէ ինձ զկերպ

  1. ար<արէ>
  2. հտանեն
  3. նա