Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի առ պրօֆեսսօրուհի էշհոլց, նա անձն պատուական է. այր նորա տեսեալ է ձեզ և պատմեալ ամուսնոյ իւրում. վասն այսորիկ նա ցանկայ բնակիլ ձեր առ ինքն»։

Զմիւս կվարտիրն առ պատուիրէ ինձ, եթէ Ֆրիօֆն կամի, վարձէ վասն իւր։ Տերեկոյին առ պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր>. նա [1]ի մտանելն իմ ի սենեակ նորա, յանկարծ հաֆ արարեալ ըմբռնէ զբազուկն իմ առ ի ծիծաղ. նա կամի [2]բերել զթանաքաման իւր, ի կամիլն իմ բերել զայն, ելանէ իսկոյն. «միթէ ես ծերացեալ եմ, միթէ ես ո՛չ կարեմ բերել». նա բերէ ինքնին. յելանելն իմ. «ներեցէք ինձ, զի յայսմ երեկոյի ո՛չ կարլմ ընկալնուլ զձեզ ի թէյ, զի յայսմ երեկոյի ունիմք զժողով և ինչ»։

1831 դեկ<տեմբեր>

15. Յերազի տեսանէի քարոզել ինձ յնկեղեցւոջ միում ի Հայաստան, և յանկարծ երևի ինձ բարերարն իմ, ես պատկառիմ ի տեսանելն զնա և լռեմ, այլ նա իսկոյն խրախուսէ զիս, «ուսուցէ՝ք զմանկունս Հայոց, ուսուցե՝ք զմանկուս Հայոց, ուսուցէ՝ք ընդէր լռէք». քաղցր դէմք նորա քաջալերէ զիս առ այն։

Պ<արրօտ>. Ձկնի ճաշուն ի տան բարերարին իմոյ ի շինելն իմ զկամարս գնդին իմոյ, բարերարն իմ կոչէ «դիականոս». ես յետս հայիմ, նա ի ձեռս առեալ զթոփ մի խաղայ ի տան իւրում. «գո՞յ սովորութիւն և ի Հայաստան». «այո՛ տէր իմ»– «այո՛, ես հաւատամ այդմ»։ Նա ունելով այսօր զժողով, շուտով ելանէ և յելանելն իւրում դնէ ձեռն ի վերայ ուսոց իմոց, «կացէ՚ք բարեաւ սիրելի իմ և շինեցի ք զգոտին կանոնաւոր»։

Ֆ<րիգլէնդէր>. Յերեկոյին առ պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր> ի դասատուութիւն նորա յոյժ դժուարին լինի ինձ հասկանալ, և ես զայրանամ և խոժոռիմ յանձն իմ, այլ նա յուսադրէ և երկայնամտութեամբ յառաջ տանի զգասն իմ։ Հարցանէ կրկին և կրկին «հասկանա՞յք» յո՛չ պատասխանելն իմ անդրէն կրկն,է ի նորոգ։ Երթամք ի թէյ. Ջորջին բազմի առ սեղանով, րմպեալ զթէյ իւր սկսանի առնուլ զփոքրիկ սայլ իւր և զձի և խաղայ շուրջ գալով ի տան։ Ամուսին նորա ցուցանէ զմտրակն՝ զոր բարերարն իմ բերեալ ի Հալաստանէ պարգևէ Ջորջիին. ես ելեալ յաթոռոյ խաղամ րնդ Ջորջիին. պր<օֆեսսօր> Ֆրիդ<Լլէնդէր> հրամայէ մանկան իւրում քեալամաղ տալ, այլ ամուսին նորա արգելէ Պր <օֆեսսօլւնհ> կոչէ ղազախին իւր և հարցանէ զնա վասն փակելոյն զհնոցն, այլ աղախինն պաաասխանէ այլ րնդ. այլոց, այլ նա ոչ բ արկանայ և քաղցրութեամ բ պատուիրէ նմա ոչ մոռանալ միւսանգամ։ Յելանելն իմ, ճրագով գայ ընդ իս պր<օֆեսսօրն> և համբուրեալ. «ի միւսում աւուր ես խնդացից ընդ գալուստ ձեր», երաժշտութիւն դժուարին լինի ինձ ուսանիլ, ար զսմինսրիստ ոմն Ֆրոմ ուսուցանէ ինձ զայն յօժարութեամբ։

Պ<արրօտ>. 16. Նախ քան զճաշն առ բարերարն իմ. ի մտանելն իմ ի տուն եկն ընդ առաջ իմ սիրով «որպէ՞ս է առողջութիւն ձեր, մրսի՞ք, չունի ինչ վնաս, պա՝րտ է սովորիլ»։ Նա ուղզէ զսխալ [3]նկարումն իմ ի վերայ գնդի, և ցուցանէ ինձ սրտի մտօք և յուսադրէ։ Զկնի ճաշուն առ պարոն Ւրգենզոն։ Նա հարցանէ ինձ վասն աշխարհին մերոյ. ապա վասն
  1. [կամի]:
  2. <մեկ թերի անընթեռ>
  3. [գծ<ումն>]