թուաբանութեան, պատմութեան։ Ես ցուցանեմ նմա զկերպ շինելոյ զգունդս։ Աստի գնամ առ բարեկամն իմ Հագէն. նա և ամուսին նորա հարցանեն զորպիսութենէ իմմէ քաղցրոլթեամբ. ամուսին նորա իսկոյն ելանէ և բերէ թէյ․ երեխայք խաղան ընդ միմեանս ի տան, ոմն առեալ ի շալակ իւր զաթոռ մի, այլ ոմն թագչի և այլք խնդրեն զթագուցեալն։ Նոք՚ս գան առ իս և փարին զպարանոցալ իմով. Միցա գանգատէ «արմենիէր նէքդ միխ»։ Պարոն Հ<ագէն> պատմէ զհումբոլդէ, մեծ աստղաբաշխ, մինարալօղ, տնկաբան, բնագէտ այլք քննեն զբնութիւնն ի մասնաւորս, իսկ նա զբոլոր արարչութիւնն. Բրասիլիին, հրացայտ լերինք արձակեն երբեմն ծուխ, ջմջմայս,անձրևս, ի միջակիտի երկրի է յաւիտենական հուր ինչ։ Ի խօսիլն իմ այսը ընդ բարերարին իմոյ առ ի թողուլ առ նմա զգունդն և զկարտն իմ, ես ո՛չ համարձակեի յայտնի խնդրելի նմանէ, այլնա խոժոռեալ ընդ այս, ասէ. «Խօսեցէ՚ք ընդ իս, սիրելի իմ, համարձակ և յայտնի»։ Ի պատմելն իմ այսօր բարերարին իմոյ, թէ եպիսկոպոսք մեր տիրեն տիրացուաց, նաև. երբեմն ծեծեն. «զիա՞րդ, տիրացոլք ևս են այնպիսի կրոնաւորք, որպէս եպիսկոպոսը. զիա՞րդ իշխեն նոքա այդպէս անողորմ վարիլ ընդ նոսա, այդ ամենևին հակառակ է օրինաց»։
1831 դեկ<տեմբեր>
18. Յառաւօտուն ի մէտասներորդում ժամու խնդրեաց յինէն պարոն Ֆօգելզանգ, ի նորոգ կարգեալ բժիշկ քաղաքական, գնալ ընդ նմա ի հիւանդանոցն առ ի խօսիլ ընդ չերքեսի միոյ պատահմամբ բերելոյ անգ. վասն ո՛չ գիտելոյ նորա զայլ լեզու, գուցէ ես հասկացայց նմա. սիրտ իմ լցաւ խնդութեամբ, ամենայն երակք իմ խաղային ջերմ արիոնք ի լսել իմ զանուն աշխարհակցիս. ա՜խ, զիա՞րդ քաղցր է հայրենակիցն, զիա՞րդ աշխարհակիցն. յայսմ չգտանէ զանազանութիւն պանդուխտն ի հայրենեաց, եթէ մահմեդական իցէ, եթէ քրիստոնեայ, միմիայն [1]զի իցե աշխարհակից։ Խնդութեամբ թողեալ զամենայն գործս իմ զգեցայ և ելի ընդ նմա արտաքս։ Պարոն Ֆօգել <զանգ> գնացեալ նախ առ քանի մի աղքատ հիւանդ երեխայս, ապա տարաւ զիս ի հիւանդանոցն. այլ ո՛հ յանկղնի տեսի զաշխարհակիցն իմ, հանեալ զհանդերձս և ի քուրձս հիւանդաց. ես փարէի զնովալ, եթէ [2]ո՛չ լինէին անդ բազում հանդիսականք, ես սկսայ խօսիլ ընդ նմա տաճկեբէն, վրացերէն, այլ նա ի վիշտ սրտիս և ո՛չ զմի ի լեզուացս հասկացաւ, ես հարցրի ծննդատեղի նորա, զհիւանդութիւն նորա, պատասխանի և ո՛չ մի ինչ. նշանացի եցոյց նա, թէ նա գայ ի Պետերբուրգոյ և կամի գնալ առ ընկերս իւր ի Րիգայ։ Այլ հիւանդք պատմէին, թէ ո՛չ ննջի, ո՛չ ուտէ, այլ միայն ըմպէ յաճախ. դոքտոր ֆօգել <զանգ> շոշափէր ձեռամբ զամենայն անդամս նորա. և նա քանի մի բառիւք ռուսերէն հասկացուցանէր, թէ ո՞ր տեղի առաւել ցաւէր նմա։ Դոքտոր Ֆ<օգելզանգ> գնաց յետ միջոցի առ այլ հիւանդս, այլ ես ո՛չ կարէի այնպէս դիւրեաւ թողուլ աշխարհակիցն իմ։ Կացեալ մերձ անկողնի նորա, հայեցեալ ի դէմս նորա, միտք իմ սլացան ի քաղցր հայրենիս իմ, զամենայն ցաւս սրտիս միմիայն հոգոց հանութեամբ մեզմեցուցանէի․