Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կանք են. և ես ցանկամ տեսանել զնա՝ ի տան իմում»։ Զայս ցանկայր և ամուսին նորա և Յիւլիէ «այո՛, այո՛, տէր տիրացու [1], մի՛ մոռանայք առնել զայս»։ Ո՛վ քաղցրութիւն եւրոպացւոցս. (սիրտ իմ իսկ վկայէր, թէ ընդէ՞ր բարերարն իմ սիրէ զայս ազգ. այն զի նոքա զինքեանս և զմիմեանս)։

18. Որպէս յերեկոյին յաոաջադրեալ էր ինձ պարոն րեքտորն, գնացի յառաւօտան յ 9–րորդում ժամու ի ճեմարանն. [2]համարելով, թէ այս կանուխ իցէ մտի ի սենեակ մի ճեմարանին։ Անդ պատահեցաւ ինձ մանուկ մի ութամեայ անծանօթ. «այսօր եգզամեն է մեր» ասաց ուրախութեամբ մանուկն. «կարէ ոք օտարական գնալ անդ», «րնդէ՞ր ո՛չ, հրամայեցէ՛ք, ես տարայց զձեզ անդր»։ Ես շնորհակալեալ զքաղցրասիրտ մանկանէն, գնացի ընդ նմա ի ներքս, ի մեծագոյն դահլիճ մի ամենևին անծանօթ ինձ։ Յարևելեան կողմն դահլճին էին եդեալ մեծ սկամիք,յորոց[3]վերայ պարտ էին նստիլ աջակերտք առաջին [4] կլասի (կվինդ)։ Ի հիւսիսային և ի հարաւային կողմն, նոյնպէս սկամիք վասն [5]հանդիսականաց։ Յարևմըտեան կողմն ամբիոն մի և առաջի նորա տախտակ մի սեաւ, յորոյ վերայ ուսան՚րն աշակերտք և ի միջի նորա [6]շչեօտկա մի կախեալ, առաջի նորա փոքր աթոռք հինգ կարգ վասն հանդիսականաց, և յաջմէ և յահեկէ նորա մոհաջառք, յորս պարտ էին աշակերտք կանգնիլ ի ժամ հարցմանն։ Ես հանդիպեցայ նախ պարոն Բեդե<ր>մանին, ուսուցչին երաժշտութեան և դիրեքտոր Րոզէնբերգին, որք կարգաւորէին զաշակերտս։ Պարոն Ռոզէն<բերգ> եկեալ առ իս, հրաւիրեաց զիս յառաջ գալ, հարցեալ զողջութենէ իմմէ ասէ՝ «[7]Դուք եկեալ էք ի տուն իմ անգամ մի և ես[8] չէի ի տան»։ Ես կամիմ, եթէ հաճոյ իցէ ձեզ ուսուցանել զթուաբանութիւն ի վերայ շչեօտկայի». ես շնորհակալեալ զմարդասիրութեանց նորա, խնդրեցի զներումն, վասն ո՛չ լցուցանելոյ իմ զկամս նորա։

Փոքր ինչ կացեալ անդ, էլի արտաքս, նկատելով, զի այս դեռ կանուխ էր։ Յետ միջոցի եկին և այլ ուսուցիչք։ Ի 10-երորդում ժամու սկիզբն առին 56/57 մանկունք երգել, այն ինչ պարոն / Բեդե<ր>ման հարկանէր զկլավիրն։ Յաւարտելն նա գնաց արտաքս և սկիզբն եղև հարցափորձի, հանգիսականք բազմեալ յառաջի եդեալ աթոռս և աջակերտք յաջմէ և յահեկէ մոհաջառին կանգնեալ, եկն նախ ուսուցիչս կրօնի պարոն Բուբրիգ։ 2/3 ժամս եհարց նա գնալով մերթ յայս կողմն, մերթ յայն կողմն, և աշակերտք պարտ էին միանգամայն պատասխանել, զոր նա հարցանէր. երբեմն ևս աոանձին իւրաքանչիւր աշակերտ. փոքր առ փոքր եկին բազմականք և երկու դամք, և պրօֆեսսօրք, Կրուզէ, Շտրուվէ, Ֆրիդլէնդէր, ապա ուսուցիչն թուաբանութեւան և նոյնպէս, ապա ուսուցիչն ռուսաց պարոն Փրէյս (Բրոմէ)։ Աշակերտք ի հարց անելն նորա պարտ էին թարգմանել և զամենայն կանոնս քերականական որոշել. ապա ուսուցիչն հին պատմութեան պարոն Բուբրիգ. և տե՛ս դու ինձ զզարմանալիս, մանկունք յութն ամետյ հասակէ մինչև ի տասն, այնպէս գիտէին և պատասխանէին զայ-

  1. տիրացուք=տիրացու
  2. [իմ]:
  3. բնագրում յոբոյ
  4. առաջինն=առաջին
  5. [ե <կողաց>]:
  6. [շե<օտկա>]:
  7. [ե<կեալ>]:
  8. իմ ես: