և քաղցր դէմք նորա ջերմացուցանէին զվաղուց պաղուցեալ սիրտ իմ։ Նա եհարց ցիս, թէ ես տաճիկ իցեմ, ո՛չ պատասխանեցի, նա խնդրեաց զհաց սպիտակ և իսկոյն ետուն նմա (ամենայն հիւանդք ուտէին նոյնպէս զկերակուրս իւրեանց)։ Հերք նորա էին սեալ, փոքր մօրուք, երկայն հասակ։ Ի վախճանի թողի ցաւօք զհայրենակիցն իմ և գնացի ի տուն, զի [1] արդէն իսկ ժամ բոլոր անցին, յորս ես անդ կայի։ Ձկնի ճաշուն գնացի ի Զեմինարն․ երաժշտութեան դաստիարակն պարոն Բեդերման խնդրեաց յետ այլոց երգել, այլ ո՛չ կտրելն իմ, ըստ կարգի հարցանէ, թէ միթէ ո՛չ գոյ ի մեզ կանոնաւորեալ երաժշտութիւն։ Ի պատասխանելն իմ այո՛, այլ առանց նշանակիտից (նոտից)․ «Այդպէս երգեն, ասէ, և հոլտենտոտք և ամենայն վայրենի ազգք»։ Այս ցաւեցոյց զիս, այլ ասաց զճշմաբիտն։ Ֆ<րիդլէնդէրհ>։ Աստի գնացի առ պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր>. յետ դասառութեան իմոյ, գնացաք ի տուն յըմպել զթէյ։ Պր<օֆեսսօրն> կամէր շուտով գնալ ի ժողովս իւր և խնդրէր զթուղթ ինչ, յորոնելն՝ դուստր պա<ոն> պր<օֆեսսօր> Բարթելսի ասէ, «այդպէս է, զի պարոնայք դնեն զիրս իւրեանց յո՞և կամին և յո՛չ գտանելն անհանգիստ առնեն զտնայինսն։ Այլ պր<օֆեսորն> ծիծաղի առ այս․ նսր ելանէ։ Փոքր դուստր և որդի պարոն պր<օֆեսսօր> Երդմանի Պաւլինայ և Ավղուստ [2] եկեալ էին այսօր ի տեսութիւն Ջորջիին։ Նոքա խաղան ընդ միմեանս ի միւսում արտասենեկի․ յելանելն իմ, առնու զճրագն սոյն այս մանկահասակ օրիօրդ և Ավգուստ ընդ նմա և զայ ընդ իս մինչև ի դուռն առանց ումեք ինչ ասելոյ (այսքան է քաղցրահոգութիւն եւրոպացւոց)։ Մնացէ՚ք [3] բարեալ ասեմ նմա լի զարմացմամբ յաղագս այսպիսի քաղաքալարութեան մանկահասակին և նա պարկեշտութեամբ ողջոյն կրկնեալ ինձ, բաժանիմք ի միմեանց։ Ի պատմելն իմ աստ վասն չերքեզին, կին պր<օֆեսսօր> Ֆբ<իդլէնդէրի> և դուստր Բարդելսի ցաւէին յոյժ։
(Մոռացայ ի վեր անդր գրել)։ Յետ առնելոյ իմ զգաս ի պարոն պր<օֆեսսօրէ> ասէ՝ «ես ունիմ զյառաջադրութիւն մի առ ձեզ և խնդրեմ, զի յերկուշաբթի առ իս ճաշեսջիք, զի կարասցոլք ունիլ զբաւսկան ժամանակ առ ի շաղփաղփել ընդ միմեանս և առ ի տեսանել զմիմեանս յաճախակի»։
Պ<արրօտ> Աստի գնացի առ բարերարն իմ․ չև՛ իմ բացեալ զդուռն, նա եկն ընդ առաջ իմ, ի ներքսագոյն սենեկէ իւրմէ և կալեալ զձեռն իմ Հդո՞ւք էք սիրելի իմ, եկայք ընդ իս» և գնացեալ ի ներքս, այն ինչ ես ողջոյն տայի ընտանեաց նորա, նա ինքնին եբեր զաթոռ մի, զի նստայց, ես խնդրեցի ի նմանէ զներումն և շնորհակալ եդէ նմա։ Բարերարուհին իմ ո՛չ հայեցեալ ի խնդիր իմ, յասելն իմ, թէ ես ըմպեալ էի զթէյ, ետ ինձ և զայլ թաս մի։ Ես պատմեցի և աստ վասն հիւանդ աշխարհակցին իմոյ, և տես ինձ զզարմանալիս. ամենեքեան ցաւէին, ամենեքեան մորմոքէին, «ա՜խ, տարաբախտ, ա՜խ, պանդխտական» և այլն։ Բարերարն իմ պատուիրեաց ինձ յաճախակի գնալ առ նա (զոր և ես ցանկայի առնել) և յսռողջանալն նորա տանիլն գնա առ ինքն ի թէյ» «չերքեսք ազգք ազնուականք