Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նա մի՛ տեսանիցէ»։ Յետ միջոցի ասէ. «յայսմ աւուրս ծննդեան չունիք [1]շաբաթ զպահս», «այո՛ տիրուհի իմ, չունիմ»։ Այլ ես զիա՞րդ զարմացայ, զի նա զայս պահեալ էր ի մտի։ Ես խաղացի փոքր ինչ ընդ Մորիցին առ ի հանգուցանել զիս, այլ արտասուք իմ ո՛չ հեռանային յաջաց իմոց, ի մտածելն իմ զերևմանն այսր աւուր։ Յետ միջոցի եկն բարերարն իմ, նախ քան զգալ նորա ես ազդեցի ամուսնոյ նորա և նա ծածկեաց զգործառնութիւն իւր. (այսպէս սիրեն եւրոպացի այր և կին զմիմեանս). այն ինչ եմուտ նա ի սենեակն, գլուխ տուեալ մեզ, եկն առ Մորիցն, համբուրեալ զերկուս թաթս նորա, գրկէ զնա և այնպէս շրջի ի տան։ Ի ժողովիլն մեր շուրջ զսեղանով, եհարց բարերարն իմ՝ «զիա՞րդ երևեցաւ ձեզ այսօր հարցափորձն ճեմարանի մերոյ». «ախորժելի յոյժ, բայց...», «չէ՛ պարտ այդպէս յուսակտուր լինիլ սիրելի իմ, եթէ և ձեզ պատահէր ի մանկութեան ուսանիլ, դուք աւելի ևս ուս ան էիք»։

Յայսմ հետ,է ես կամէի խնդրել զբարերարն իմ և զայլ ծանօթ պրօֆ<եսսօրաց> աւարտել զկենցաղավարութիւն իմ ընդ նոսա, զմտաւ ածեալ զվիճակ իմ։ Յայսմ հետէ ծանեայ, թէ յո՞ր աստիճան բարեսիրտ են գերմանացիք, զի յայնքան ծայրագոյն գիտութեան այնպէս մարդասիրութեամբ վարին ընդ անուսումն ոք օտարական։ Յայսմ հետէ պատկառէի խօսիլ ընդ ումեք և գրեթէ ընդ մանկան ևս, զի ես ինքնին տեսի զչափ ուսման նոցա։ Ի վերայ սեղանոյն կրկնէ րարերարուհին իմ զնոյն բան վասն պահոց իմոց։ Ստատսրատեն Քրաուզէ ընթեռնու զնամակ մի առ սեղանով, բարերարն իմ պատմէ վասն ուսման և հարց ուփորձութեան ի վարժարանի դստերաց։ Առարկայք նոցա. կրոն, պատմութիւն, աշխարհագրութիւն, նկարագրութիւն, երաժշտութիւն և կար։

Տիկինն Քրաուզէ պատմէ վասն այլ տիկնոջ մի ոչ, որ խօսեալ էր րնղ նմա զմանկանէ ումեքէ զանպատեհ ինչ և նա ցուցանէր յայսմ զչափազանց տհաճութիւնս, խօսիլ յետկոյս ումեք զչար ինչ. (այսպէս բարի են գերմանացիւք, զի ո՛չ կամին լսել կամ խօսիլ զումեքէ չար ինչ)։ Իւղահաց մի քաղցր եփեալ րարերարուհին իմ, տայ ինձ զբաժին իմ, ուտել ի միւսում աւուր։ Ելեալ ի սեղանոյն, բարերարն իմ պատրաստէ զկաթնակերակուրս Մորիցին և տայ նմա ուտել ի գիրկ բարերւս րահւո յն իմոյ։ Ամենեքեան ուրախանան, այնինչ մանուկն ձեռօք իւրովք խաղայ ընդ շուշային, յորմէ ըմպէ զկաթն։ Յետ այսորիկ մտանեմ ընդ բարերարին իմոյ ի սենեակ նորա, նա հարցանէ վասն մեռոնին մերոյ, զորոյ վասն ընթերցեալ էր ի պատմութեան միսիօնէրից։

«Զայսպիսի անպատեհ ծէսս, որով հոգևորականը ձեր պատրեն դժողովուրդս, եթէ լուիցէ տէրութիւնն, յոյժ անբաւական լիցի զնոցանէ. պա՛րտ է զայսպիսիս ի բաց բառնալ, որքան կարելին է»։ «Տէր տացէ՛» ասեմ ես։ Ի 5-րորդում ժամու գնամ առ պարոն պր<օֆեսսօր> Ֆրիդլ<էնդէր>: Նա խօսի ընդ Պօլեակի միոջ Իվանովսկի, և երկոքեան զրուցեն վասն կառավարութեան այլ և այլ տէրութեանց։ Մեք երթամք ըմպել զթէյն, ի հարցանելն նորա, թէ զիա՞րդ հաճոյ եղև ինձ այսօրեան հար-

  1. [ի ժա<մ>]: