Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցափորձութիւնն, պատասխանեցի զնոյնն. «ա՜խ, սիրելի իմ, զիա՞րդ լինիք այդպէս փոքրոգի, գոհացէ՜ք զտեառնէ որ և այդպիսի հասակի ետ ձեզ միջոցն ուսանիլ, յայդմ չէ՛ք դուք պարտական, զի չէ՛ք ուսեալ ի մանկութենէ», զնոյն ասէր և ամուսին նորա և կամէին որքան կարելին է մխիթարել զիս, այլ ինձ ոչինչ մխիթարութիւն օգնէր։ Նա եհարց ինձ վասն Ներսես սրբազանին և այլ գիտնական անձանց, գտանելոց յաշխարհի մերում, առ ի առնել զնոսա անդամս ժողովոյ իւրեանց, զի նոքա տայցեն զազդարարութիւնս վասն անցից անցելոց ի կողմանս մեր։ Ես անուանեցի նմա զՆերսես սրբազանն, զՄիքայէլ վարդապետն։ Նա խնդրեաց յինէն, զմտաւ ածել զայնպիսի անձինս, այլո՞ւր այնպիսի անձինք ի մեզ (այսպէս կամին եւրոպացիք յառաջ ածել զամենայն արժանաւոր անձինս)։

Ջորջին խաղայ և կամի, զի և ես խաղացից ընդ նմա։ Յելանելն նա համբուրեալ զձեռս ամուսնոյ նորա բազմիցս, դնէ ի վերայ աչաց իւրոց մեք երթամք ի սենեակ նորա։ Սա ուսուցանի զիս յերկրա չափական առածս, ուր անհնարին դժուարին լինի ինձ հասկանալ ի բազմիցս կրկնելըն նորա, այլ ինձ առաւել պատճառ չհասկանալոյս էր մտածումն իմ ի վերայ այսօրեան երևման, ի վախճանի ըստ մասին այս դժուարութեան, և աշխատելն նորա այնպէս և ըստ մասին այս մտածմունք բռնադատեցին զիս բանալ զփղձկումն սրտի իմոյ։ Յերկար ո՛չ ևս կարէի համբերել, զի սիրտ լցեալ կայր, ես լամ, նա փարի զինև․ «սիրելի իմ, մի՛ լէնիք այդպէս փոքրոգի», դուք գիտէք, զի ես սիրեմ զձեզ, ընդէ՞ր այդպէս մաշէք զձեզ»։ Նա տանի զձեռ<ն> իմ և ածէ զպարանոցաւ իւրով և փակէ զգիրկ իւր ի գիրկ իմ, և յուսադրէ ղիս բաղում բանիւք (ո՜վ բարեսրաութիւն գերմանացւոց, զինչ հալա սարի նոցա, այլ իմ սիրտ ապառաժ անկիրթ, դժուարալ բերի մեղմիլ ի ջերմիկ շնորհակալութեան զայսպիսի խնամաց նորա)։ Նա հրաւիրէ զիս յերեկոյին ծննդեան լինել առ ինքն. Հգիտեմ ասէ, զի պարոն պր<օֆեսսօր> Պարրօտն ո՛չ թողու զձեզ գնալ այլուր, այլ խնդրեմ գտան ել զփոքր ինչ ժամանակ ինչ գալ առ իս»։

Ելևալ ի տան է նորա, վերստին դառնացուցտնեն զիս մտածմունք իմ։ Մինչև ի տան է նորա մինչև ի մենարանն իմ իբրև վերստ մի հեռի, անդադար հեղանէին արտասուք իմ յորդ յորդ, ո՛չ կարեցեալ հանգիստ տալ սրտի իմոյ. այն ինչ զմտաւ ածէի զտկարութիւն իմ։

19․ Չգիտեմ զի՞նչ գրեցիր։ Եթէ համեմա տեմ զերեկեան տեսիլս ընդ այսօրեան և զգացումն իմ առ այս, չգտանեմ ինչ բան բացատրել զխորհուրդ սրտի իմոյ։ Որպէս յերեկն, նոյնպէս և այսօր յ 9-րորդում ժամու գնացի ի տեսութիւն եգզամենայի չորրորդ և հինգերորդ դասի։ Չև էին ժողովեալ բազմաց, այն ինչ մտի ի դահլիճն մեծ, այլ եգզամենայն ըստ երեկեան կարգի սկսեալ։ Ես բազմեցայ ի ներքին աթոռ մի, ուր կային բազում փոքր աշակերտք բազմեալք։ Ի գալ պր<օֆեսսօր> Ֆրիդլէնդէրին հրաւիրեցայ ի նմանէ նստիլ մերձ իւր. եթէ երեկեան մանկունք այնպէս փայլեցան ի գիտութիւնս իւրեանց, ապա յայտնի է թէ այսօրեանք առաւել ևս անցանէին․ առարկայք հարցման չորրորդ դասի աշակերտաց էին պատմութիւն և երկրազրութիւն ռուսաց, լատիներէն թարգմանութիւն վսեմ շարադրութեան, նոր պատմութիւն, և ֆրանցուզերէն, յորոց միջի գտա-