Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նէին մանկունք տասնամեայք, երկոտասանամեայք և այլն։ Վարժապետք հարցանողք բազմեալք յամբիոնի հարցանէին, զոր կամէին և հարցեալն ընթերցեալ զնկարագիրն, թարգմանէր գերմաներէն առանց ուտնառութեան։ Նախապէս սկսաւ մանուկ մի տասնամեայ և ի զարմանս ամենեցուն թարգմանէր այնպէս, որպէս թէ անդ եդեալ իցէ թարգմանութիւնն։ Ի փոփոխիլ վարժապետացն, նոյնպէս ելանէր դիրեքտորն և գլուխ տուեալ խնդրէր դադարել։ Ի ժամ հարցման վարժապետի միոյ, եկին երկու կանայք, նա նկատեալ թէ ո՛չ ոք տեսանէ զնոսա, ակնարկէ յամբիոնէ անտի առ այլ վարժապետն և նոքա ընդ առաջ գնացեալ նոցա, խնդրեն և բերեն բազմեցուցանեն յերկրորդում կարգի աթոռաց, զնոյն առնէին և ընդ ամենայն կանայս, որք եկին ի տեսութիւն։ Առարկայք հինգերորդ դասի. կրօն ի ծայրագոյն աստիճանի, և ռուսերէն, լատիներէն և յունարէն ի խրթին շարադրութիւնս։ Մաթէմաթիգտյ։ Յաւարտիլն ելեալ դիրեքտորն յամբիոնն, ընթերցաւ զցոլցակն, թէ որ աջակերտք ունէին փոփոխիլ յերկ֊ րորդ դասատուն, որք յերրորդ, որք ի չորրորդ, որք ի հինգերորդ և որք ի համալսարանն. յետ յերկար ճառելոյ և քաջալերելոյ զաշակերտս հինգե֊ րորդ դասատան, ընթերցեալ զվկայութիւն քանի մի աշակերտաց՝ որք գնալոց էին ի համալսարանն, զժրաջտնութիւն նոցա, զվարս նոցա, կոչէ զնոսա ուրոյն ուրոյն և տուեալ զձեռն իւր նոցա յամբիոնէ, տայ նոցա զվկայութիւն և ասացեալ բան ինչ առ հանդիսակ՛անս, իջան է։ Երեք յայսոցիկ աշակերտաց ելանեն ի ներքին ամբիոնն, ե ասեն ճառս, մինն լա֊ տիներէն, և երկունք գերմաներէն՝ երկար և զարմանալի, որոց յետինն ես ոչ համարեմ, թէ հասակ նորա իցէր 14. այլ որպիսի՞ ճառք, միթէ կարեմ պատմել, խօսեալ նախ առ բազմականս և շնորհակալեալ նոցա, դառնային առ վարժապետս իւրեանց՝ որք նստեալ կային յաջմէ, և ապա առ աշակերտակիցս իւրեանց։ Մորմոքէր սիրտ իմ այն ինչ նոքա տուեալ զհրաժարական ընկերաց[1] իւրեանց վասն գնալոյ իւրեանց և համալսարանս, յտրդորէին զնոսա արի լինիլ, հաւատարիմ և երկիւղած յաստուծոյ։ Յետ որոյ երգ։ Եվ յետ երգոյն ելին ամենեքեան լի ուրախութեամբ։ Երկարութիւն միջոցին ձգէր յ 9 ժամէ — 2 ժամն, այլ ես... կամէի լալ, կամէի գնալ առ բարերարն իմ և խնդրել ի նմանէ և յայլ ամենայն պրօֆեսսօրաց, զի մի՛ միլս անգամ գնացից առ նոսա։ Զմտաւ ածեալ, եթէ մանկունք այնչափ գիտութեան հասանին, զի՞նչ լինիցին արդեօք պրօֆեսսօրք, շտուտենտք։ Կամէի յայսմ հետէ / բնաւ ոչ խօսիլ ընդ ումեք և ապա– շաւէի վասն ծանօթանալոյ իմ ընդ այսչափ գիտնոց. և յիրաւի, եթէ ո՛չ երկիւղ և խնամք աստուծոյ արդելէին զիս, կամէի գանձն իմ մահու տալ, անկանիլ ի դետ։ Արտասուք իմ յիւրաքանչիւր վայրկենի գային յաչս իմ և դառնային յուշ ածելն իմ զգիտութենէ այսպիսի մանկահասակ արանց։ Զօրն ողջոյն կամ թմրեալ և որչինչ զօրեմ առնել, և թէ զիարդ զայսքան բանս հայթայթեցի ի գրութիւն ածել, ո՛չ գիտեմ։ Յո՞ր տգիտութիւն կամ անկեալ, ո՛հ քաղցր աւուրք մանկութեան, յանցանիլ քո անցանին ամենայն փառք հասակի, ամենայն վայելչութիւն և եռանդ և ո՛չինչ է հասակաւո–

  1. յնկերաց=ընկերաց