Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զմեզ գալստեամբ ձերով։ Զիա՞րդ թուեցաւ տօնախմբութիւն մեր», «յոյժ ախորժալի, յոյժ քաղցր, տէր տացէ ի տան ձերում միշտ զայսպիսի խնդութիւն տեսանել». «շնորհակալ եմ, շնորհակալ եմ», յայնժամ ամուսին նորա «տեսէ՞ք այսպիսի օրինակաւ ևս կարէ ոք ուրախ առնել զաւուրս իւր. այսպիսի հանդարտ և փոքր խաղուք, այլ ես առաւելապէս շնորհակալիմ զձէնջ, համարձակ յոժարե / ցայք համաձայնիլ ժողովոյ մեր. ես այնպէս համարէի, թէ այս անախորժ լինէր ձեզ», «ո՜, ո՛չ բնալ տիրուհի իմ, ընդհակառակն այս [1] երեկոյ է մի ի բախտաւոր երեկոյից, զորս ես տեսի ի կեանս իմ, կամ տեսանեմ».«այս բարի է յոյժ և մեզ ցանկալի, զի այդպէս դիր եկն ձեզ ժողով մեր. յամենայն նուագի եթէ պատահեսցի նոյնպէս առնել մեզ ժողովս,ես կոչեցից զձեզ» և այլն։ Նա պատմէ բարերարին իմոյ, «պարոն տիրացուն բազմօք ուրախ արար զմեզ ի խաղս մեր, ես ո՛չ հաւատայի, թէ նա այնպէս ուրախ խաղասցէ ընդ մեզ»․ բարերարն իմ շնորհակալէ, կրկին ասէ «պարտ է և երբեմնապէս, յայսպիսիս անցուցանել զաւուրս, այլ ափսոս, զի ես ո՛չ գտայ աստ, զի խաղացիր ընդ ձեզ»։ Նա[2] տուեալ զձեռն իւր. «ննջեցէ՚ք քաղցրութեամբ սիրելի իմ»։ Տե՛ս, քաղցր հայրենակից իմ, զիա՞րդ պարտ է վարիլ, և թէ զիա՞րդ սիրեն քաղցրաբարոյ գերմանացիք զօտարականն, ո՛չ զանազանեալ բնաւ արք և կանայք։ Կարծեմ, թէ մեզ պատահէր այր մի տգէտ, որպէս ես, և ազգն մեր լինէր ի տեղի այսոցիկ լուսաւորեալ գերմանացւոց, յանժամ ո՛չ միայն ո՛չ թողոյր խառնիչ զնա ընդ իւր, այլ նաև առակ նշաւակի առնէր գնա։

22. Յառաւօտուն եկն առ իս պարոն Բարիշ<ին> ռուս շտուտենտ, և քաղցրութեամբ՝ «ես որոնեալ գտի վասն ձեր զընկեր մի, որ գնայ ի Պետերբուրգ». ես շնորհակալ եղէ վասն այսպիսի աշխատութեան նորա։ Նա բազմիցս այսպէս աշխատի վասն իմ։ «Ես ուրախութիւն համարեցայց, եթէ իւիք կարացից ծառայել ձեզ»։ Այսպէս է զան ա զանազանութիւն ի մէջ լուսաւորելոց և տգիտեաց՝ որք գտանին ի կողմանս մեր (ռուսք)։ Զկնի ճաշուն գնացի առ բարերարն իմ. ի մտանելն ի ներքս, պատահեցայ Վիլհելմ և Յիւլիէ Քրաուզէ. նսքա իսկոյն սկսան հարցանել «զիա՞րդ հանգուցիք զձեզ յերեկեան աշխատութենէ»։ Յիւլիէ հարցանէ՝ «Հաճո՞յ թուեցաւ ձեզ երեկեան հանդէս». «յո՛յժ, ողորմած օրիօրդ իմ», «յայդմ խնդամ յոյժ, զի ձեզ այսպէս հաճոյ երևեալ է»։ Այսպէս հարցանէ կրկին և բարերարն իմ և բարերարուհին իմ։ հ՛արերարուհին իմ առնոլ զՄոբիցն ի գիրկն և մերձեցուցեալ աո. իս, «ո՞վ է որդեակ իմ, ո՞վ է սա, բարեկամ քո, այո, բարեկամ քո» և այլն։ Ի խաղալն իմ ընդ նմա, նա ուրախանայ յոյժ։ Ի չորրորդում ժամու գնացի առ Բարիշին, նա հարկանէ զկլաւիրն առաջի իմ, և իմ արտասուք գան յաչս, ի տեսանելն և ի լսելն զայս քաղցր եղանակ և յո՛չ կարելն իմ վարիլ զայս գործի։ Ի 5-րորդում ժամու առ պարոն պրօֆ<եսսօր>Ֆրիդ<լէնդէր>.կին նորա ունելով զհրաւիրանս, նստի աո սեղանով և պատրաստէ զիւղահացս։ Ես տամ Ջորջիին թուզ մի, նա ցու-

  1. յայս=այս
  2. [նն<ջեցէք]