Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և յայնժամ հանգիստ առեալ ամենեցուն սակաւ ինչ։ Գալ բարերարուհին իմ և հրաւիրէ յընթրիս, և յայսմ նոյնպէս անզանազան, նախ կանայք ձեռնաբռնեալ, ապա արք մերձեցաք ի սեղանն. ազգի ազգի թեթև և քաղցր ուտելիք էին պատրաստեալ և առաջի իւրաքանչիւրոց եդեալ սալֆետկայ իւր, աման և չանկալ դանակ և հաց. մեք ոչ նստեցաք զսեղանով սովորաբար, ալլայր իլրաքանչիւր առեալ զիւր աման և զիւր դրգալ ի վեր առնոյր ի կերակրոցն, չորոց և կամէր, և այնպէս կանգնեալ առ սեղանով քաղցր զրուցատրութեամբ ընդ մերձաւորին, ուտէր, և կանայք նոյնպէս ի ձեռս առեալ / ղաման իւրեանց, ընթրէին։ Այլ զիա՞րդ քաղցր, զիա՞րդ ախորժալի. կարեմ արդեօք պատմել յայսմ։ Պարոն րեկտորն ևս եկեալ էր ի տուն և այսպէս զուարթ [1]ընկերութեամբ առաւել զուրախութեամբ ընթրէաք, քան զընթրիս։ Այլ յայսմ ամենայնի միթէ մոռանայի՞ն միտք իմ, թէ յո՞ր թշուառութեան կան ազգք իմ և երբեմն զրկեցայց յայսմ ամենէ։ Թշուառութիւն ասեմ, վասն զի ուր չի՛ք ընկերութիւն, չի՛ք և խընդութիւն ինչ։ Տիկնայք մեր չխօսալով և ոսկեպատ հանդերձիլք կամին հանդիսացուցանել զինքեանս, այլ լուսաւորեալ կանայք եւրոպացւոց իմաստուն զրուցատրութեամբ և հասարակ հանդերձիլ, և նոյն իսկ ի սոյն աւուրս հանդիսի, ես ո՛չ տեսի զկին մի զգեցեալ զզառ հանդերձս, այլ փատեստայ, շալ և այլ այսպիսի, բայց մաքուր, կանոնաւոր, գոտի ընդ մէջս բարակ, և կապեալ յառաջնոյ կողմանէ կապիս Յետ ընթրեացս, մտեալ կրկին ի ներքնադահլիճն ճեմէ իլրաքանչիլր ընդ ում և կամի պարկեշտութեամբ. և աղախինն բարերարին իժոյ բերէ զՄորիցն։ Այս անասելի խնդութիւն պատհառեաց ամենեցուն, ամենեքեան խօսէին ընդ նմա, սիրէին զնա, համբոլրէին զնա, գրկէին, ձեռանէ ի ձեռն առեալ, մինչև մանուկն ո՝չ դիտէր, թէ ո՛ւմ լուիցէ և յորորյ ձայն խնդասցի (այսպէս ուրախ առնեն գերմանացիք և զմանկունս. նաև աղախինք ամենայն էին այնպէս մաքուր զգեցեալ, մինչև հազիւ ուրեմն տեսանիլ ի մեզ զայնպիսիս)։ Յետ առ ժամանակ ինչ ևս այսպէս վարելոյ ընդ միմեանս, պատրաստեցալ ժողովն ի բաժանիչ, [2] ո՛ և ելան էր ի մէնջ, համբուրէր զՄորիցն և գլուխ տուեալ նախ տանուտեարց, ապա այլոց բազմականաց, [3] ելանէր այսպէս արք, այլ տիկնայք գլուխ տոէեալ պրօֆ<եսսօրաց> այլ արանց, համբոլրէին զբարերարուհին իմ, զժայր նորա, զՅիւլիէ, և խնդալից բարեաւ մնալ տուեալ ելին իլրաքանչիլր ոք արտաքս։ Յելանելն նոցա ես կամէի, որպէս և այլք, տալ տիկնայից զքուրք իւր, զխոյր իուր,և աստ էին միմիայն նորահաս օրիօրդք՝ որք կամէին բարեաւ մնա ասել Յիւլէին, և զի՞նչ, բազմիցս համբուրեալ զմիմեանս, ղեո ո՛չ բաւականանային և բաժանիչ ի միմեանց թուէր անհնարին իմն, թէև ամենեքեան ի քաղաքին բնակեին (այսպէս սիրեն զմիմեանս գերմանացիք)։ Ես դարձայ առ բարերարն և բարերարոլհին իմ աոնուլ զբարեաւ մնալն և շնորհակալիչ, նա լանջակցեալ ընդ ամուսնոյ իւրոյ, կտյր կանգնեալ ի ներքսասենեկին առաջի լուսամտին, ի տեսանելն զիս՝ «շնորհակալ եմ զձէնջ յոյժ սիրելի իմ, զի դուք շնորհս արարիր յայսմ երեկոյի ուրախ առնել

  1. [ընթր<էաք]
  2. [ամեներեուն]
  3. [ապա]