Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նէ, 3 ֆունտ ալիւր և 6 ձու, խառնել և նոյնպէս հարել, բայց ալիլրն փոքր առ փոքր, ապա ի թանձրանալն ունցել ձեռամբ, ապա հարել գրտնակալ, ապա հատանել զայն արաղի թասով ի բերանոյ կողմանէ և այնպէս կտոր առ կտոր դնել ի վերայ սաջի և թխել ի միջակ ջերմ հնոցի։ Ի կամիլն իմ օգնելն նմա, նա ո՛չ թողու զայս և ինքնին գործէ զամենայն։ Աղախինք նորա ուրախութեամբ օգնեն նմա, մինն երգէ և նոքա ոչինչ զայրանան առ այս։ Ի գալ մօր բարերարուհւոյն իմոյ ծիծաղեալ նորա ասէ. «Տե՛ս որպիսի[1] աշակերտ ունիմ ես, որ կամի ուսանիլ զթխելն կաթայի»։ Նա ծիծաղի։ Բարերարն իմ գայ առ մեզ բազմիցս և հարցանէ ծիծաղելով. «Ուսա՞յք այժմ, պարտ է ձեզ յաւուր միում առ ի վարձ ուսանելսյդ թխել վասն մեր զկաթայս, զի տես/ցուք, թէ ուսեալ էք քաջ». առ ի խաղ ասէր նա զայս։ Յելանելն իմ գան առ իս բարերարն իմ և ամուսին նորա. «վաղիւն է սուրբ օրն ծննդեան, ուրեմն խնդրեմ գալ առ մեզ, յետ գնալոյ ձեր աո պարոն պրօֆ<Հեսսօր> Ֆրիդ<լէնդէր>». ես շնորհակալիմ, բարերարուհին իմ. «Դուք ասէ, օգնեսջիք նոյնպէս և Յիւլիին ի շինելն զծառս»։

24. Առաւօտուն ազդեցի ճանապարհորդակցին իմոյ վասն խափանելոյն գնալոյ իժոյ րնդ նմա ի Պետերբուրգ։ Թարգմանեալ սակաւ ինչ և արտագրեալ զքանի մի ոտանաւորս, սպասէի անհամբեր երեկոյին։ Յետ ճաշոյն նոյն եղև պարապումն իմ։ Յերրորդում ժամու եկն ընկերն իմ Ֆրիաուֆ, գնեալ վասն ռուբլի զքաղցրալենիս վասն սանից իւրոց: Ես ևս կամէի գնել ինչ վասն մանկանն պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէրի>, վասն Յիլլիէ Քրաոլզէի, քաղցր բարեկամուհւոյն իմոյ և վասն երից որդւոց Հագենին։ Յայս սակս ելի արտաքս որոնել զխնդրելիս։ Թէև մեծ էր այսօր և հանդիսաւոր աո Գերմանացիս, բայց ես զբոլոր օրն ո՛չինչ տեսի անվայելուչս, բայց եթէ առևտուր, ծնողք վասն որդւոց, քոյրք վասն եղբարց, եղբայրը վասն քերցհ ամուսինը վասն ամուսնեաց, բարեկամը վասն բարեկամաց, ի կարճոյ բոլոր քաղաքն ի շարժման կայր, գնել զայնպիսի խաղալի իրս ի պարգև տօնի սրբոյ ծննդեան երեկոյին։ Եվ երեխայք անգամ հոսէին յամենայն վաճառանոցս, գնել վասն իւրեանց զխաղալիս ինչ։ Եվ պակտսութիւն և ո՛չ մի ինչ գոյր յանպիսի իրս առ վաճառականս, ամենայն դուքան գրեթէ լի էր այնպիսիօք, զամենայն զոր մի անգամ կարէ ոք ի դէմս բերել, գտան էր անդ։ Ի մոմոյ, ի թանուքէ, ի կաշւոյ, ի փայտէ, ի փափէէ շինեալ այնպիսի խաղալիք, յորոյ վերայ զարմանայր ամենայն ոք։ Սայլ, խոզ, ձի, գորտ և այլ ամենայն պատկեր կենդանեաց։ Յերեկոյին մանաւանդ, նախ քան զ3-րորդ ժամն պարտէին թոլոր փողոցը և վաճառանոցը այսպիսի խնգրականօք։ Մտեալ իմ ի վաճառանոց մի գտի զայնքան անհամար խաղալի իրս, մինչև չգի՛տել իմ, թէ զի՞նչ գնեցից, երբեմն առեալ զայս, երբեմն զայն, այլ դեռ վճռողաբար ո՛չինչ յայսցանէ յատկացուցի ի գնել։ Անակնունելի եմուտ աստէն բարերարն իմ ի վաճառանոցն, ուր կայի ես։ Նա տեսնալ զայս, ասէ ուրախագէմ՝ «և դուք ևս աստ էք սիրելի իմ, զի՞նչ կամիք գնել», «չգի՛տեմ, թէ զինչ գնեցից»։ Նա իսկույն թողեալ զիւր խնդրելիս եկն և որոնէ վասն իմ, ի

  1. զորպիսի=որպիսի: