վերջոյ նա խորհուրդ ետ ինձ գնել զթանուքեայ արջ մի, փայտեայ շուն մի, և թռչուն մի, «եթէ չի՛ք քեզ դրամ ի պատրաստի ես հատուցիր» ասէ, այլ իմ շնորհակալեալ ասեմ թէ գոյ իմ դրամ։ Ես յայտնեցի նմա գնել ինչ և վասն զոքանչի իւրոյ Յիւլիին. «զի՞նչ կամիս գնել», «որ ինչ հաճոյ երևեսցի ձեզ». նա որոնեալ աստ զինչ ինչ «աստ չի՛ք ինչ ասէ յարմարաւոր և եղեալքն են թանկագին». յասելն իմ վասն [1]Յիւլիէ Քրաուզէ ասէ, «չէ՛ պարտ այդպէս անուանել, այլ օրիօրդ զոքանչ ձեր». աստի ելեալ մեր, «ես ցուցից ձեզ ասէ, թէ զինչ զնեսջիք վասն զոքանչի իմոյ»։ Նա տարեալ զիս ի վաճառանոցն ուր մոմեղէն իրք վաճառէին, խորհուրդ ետ ինձ գնել զմոմեայ վարդ մի այնպէս շինեալ, որպէս մոմապատ՝ զոր կարէ ոք վառել. վասն 50 կոպ.։ Ես գնեցի զայն։ Աստ մտին և երկու երեխայք եղբայրք. ես ասեմ բարերարին իմոյ, թէ այսոքիկ երեխայք թուին ինձ յոյժ հաճոյական. նա եդեալ զձեռս ի վերայ գլխոյ միոյն ասէ, «ո՞ւմ պատկանիք սիրելի մանկունք», նոքա տան զանուն հօր իւրեանց, նա փաղաքշեալ ձեռամբ զերեսս նոցա, «զինչ կամիք գնել» հարցանէ, «մեք ևս չգիտեմք»։ Նա ցուցանէ նոցա, զոր ինչ գնել պարտին։ Ելեալ աստի՝ «այժմ գնայք ի տուն». «Այո տէր իմ», «փութով տեսցուք զմիմեանս»։
Աստի գնացեալ ի տուն, զգեցայ զհոգեւորական հանդերձս։ Յայսմ լրացեալ էր և հինգերորդ ժամն։ Ըստ խնդրանաց պարոն պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէրի> պարտ էի նախապէս գնալ առ նա։ Այն ինչ մտի ի տուն նորա, ո՛չ եկն նա ճրագով ընդառաջ իմ ըստ սովորութեան իւրում, այլ ի մթան ոզջոյն տուեալ ինձ, ածէ ի սենեակ գրութեան ի լրում, զի մի՛ տեսայց, որ ինչ անդ ի տան կատարի, յետս հայելն իմ նա արգելէ. «Այսօր չէ՛ պարտ ձեզ առանց հրամանի իմում մտանել անդ»։
Զիս թողեալ աստ, բերէ զճրագ, և եդեալ ի վերայ սեղանոյն, փաթութի զինև, փարեալ զպարանոցաւ իմով, համբոլրեալ զիս բազմիցս, ասէ. «զոր սէր ցուցանել պարտիմք միմհանց այսօր ի մտաբերելն, թէ և որդին աստուծոյ ի սիրոյ առ մեզ այսօր մանկացաւ։ Այո՛, ոչինչ երկրաւոր խընդութիւն արժէ այսմ սիրոյ՝ զոր նա եցոյց մեզ և զոր մեք ևս ցուցանել պարտիմք իրերաց. հրաշալի է այս երեկոյ, այլ աւաղ, քանի՞ք գտանին այժմ, որք այսմ երկնաւոր խնդութեան ոչ կամին լինել մասնակից, այլ մեք հետևեսցուք ամենապաշտելի օրինակի նորա և սիրեսցոլք զմիմեանս այսպէս». յասելն զայս փակէ զիս կրկին ի գիրկ իւր, համբուրէ կրկին զճակատս իմ և զաչս և զերեսս. «դուք գիտէ՞ք, թէ ես սիրեմ զձեզ, և ես աներկբայ եմ, թէ դուք զիս սիրէք։ Եղիցի այս սէր մեր անգրալելի»։
Ո՛չինչ բան զայր ի բերանս իմ պատասխանել նմա. ես միայն Ոէլոր հանէի. եդեալ զգլուխ իմ ի գիրկ նորա, նա համբուրէ և զգլուխ իմ։ Մեք նստիմք ի վերայ աթոռոյ, և անդՀն մտանէ ամուսին նորա ի ներքս, «շնորհաւոր լիցի ձեզ տոն ծն<ն>դեանս, սիրելի տէր իմ Ապովեան, և ո՞րպիսի խնդութիլն, զի դուք արժանի արարիք զմեզ յայսմ երեկոյի գալ առ մեզ, մանաւանդ սեպհական հանդերձիւք ձերովք»։ Պարոն պրօֆ<եսսօրն> բերէ զփոքրիկ թուլայն՝ զոր պարգևելոցն էր Ջորջիին, այլ ո՛չ կամէր ցուցա-
- ↑ [իմ]