Jump to content

Էջ:Խենթը.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բոլորը ,— պատասխանեց Ապոն,— միայն հայրս անքուն էր և իր անկողնի մեջ անդադար հազում էր։ Երբ նա հազում է, կնշանակե, մի բանի վրա մտածում է։
Վարդանը և պարոն Դուդուկջյանը իսկույն նկատեցին, որ երկու եղբայրների այդ անագան պահուն իրանց մոտ գալը առանց նպատակի չէր լինելու, և սպասում էին, մինչև նրանք կհայտնեին իրանց խորհուրդը։

— Մենք մեր հոր և մյուս եղբայրների մոտ ոչինչ խոսել չկարողացանք,— ասաց Հայրապեսր լուրջ կերպով,— և այս պատճառով շտապեցինք ձեզ հայտնել, որ մենք բոլորովին համակրում ենք ձեր մտքերին և ամեն կերպով պատրաստ ենք ծառայելու ձեր նպատակներին, ինչ գործում որ հարմար կհամարեք։ Պարոն Դուդուկջյանի սառն դեմքի վրա փայլեց ուրախության պայծառ մի նշույլ, դա միսիոնարի ուրախություն էր, երբ երկու հավատացյալ է ձեռք բերում և մտածում է, թե իր հոտը արդեն կազմված է, թե այդ երկուսը սկիզբ կդնեն հազարների։

— Բոլորովին սխալ է մտածել, — խոսեց Հայրապեըր, — թե այստեղի հայերը հոգվով, սրտով և ամեն բարձր ձգտումներով մեռած են։ Բայց մի բան կա, որ հայերի ընդհանուր թերությունն է։ Ամեն մի հայ, առանձին վեր առած, զգույշ է, մտածող է, անվստահ է և սեփական կամք չունի։ Նա միշտ սպասում է օրինակի, որ ուրիշը սկսե, իսկ ինքն նրան հետևի։ Օրինակը, մանավանդ հաջողված գործի օրինակը, նրա վրա մեծ ազդեցություն է գործում։ Այս դեպքում հայր մի քանի պայմաններ միշտ աչքի առջև ունի։ Նա բնավ չէ հետաքրքրվում, թե ինչպես են ապրում, ինչ եղանակով են գործում օտար երկրներում։ Ուզում եմ ասել, որ հայը օտարներից օրինակ չէ վեր առնում, այլ սպասում է, որ օրինակը տար նրան իր նման մի հայ։ Ուրեմն մենք առաջին օրինակը կտանք, և ես հավատացած եմ, որ մեզ կհետևեն շատերը։ Ես լավ եմ ճանաչում մեր ժողովուրդը, նա այնքան շատ տանջվել է, որ հենց այս րոպեիս պատրաստ է թուրքի, քրդի միսը ուտել և արյունը խմել, եթե մի հնար կգտնե։ Նա սրտում սաստիկ ատելություն ունի, միայն այդ ատելությունը թաքնված է։

Վարդանը և պարոն Դուդուկջյանը ուրախությամբ լսում են Հայրապետի ասածները: Նրա մեջ խոսում էր ժողովրդի ձայնը:

— Երջանի՜կ է այն ժողովուրդը, որ ատել գիտե,– բացականչեց պոլսեց ի երիտասարդը մի առանձին ոգևորությամբ:— Նա, որ ատել չգիտե, զուրկ է մնում սիրո զգացմունքից…

193

13 Րաֆֆի Երկերի ժողովածու, 6 111