Jump to content

Էջ:Խենթը.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գնահատելու և նրան սիրելու վերաբերությամբ:Այս պատճառով, շատ զարմանալի չէր, որ ծերունի Խաչոյի հարսները Վարդանին ավելի բարձր էին դասում պարոն Սալմանից:

Մի անգամ, հետ-կեսավուր հանգստի ժամանակ, սրահի մեջ նստած էին հարսները, և յուրաքանչյուրը զբաղված էր իր ձեռագործով. մեկը սանդերքի վրա բուրդ էր գզում, մյուսը իլիկով մանում էր գզած բուրդը, երրորդը ոստայնի վրա գործում էր մի գեղեցիկ գունավոր գորգ, չորրորդը իր երեխաների համար շորեր էր կարում, մի խոսքով, ամեն մեկը իր առանձին գործը ուներ։ Խոսակցության առարկան պարոն Սալմանն էր։

— Սառա, — հարցրեց նրա տեգերկինը մանկահասակ Փարիշանը, — այդ մարդը մեր գյուղում ի՜նչ պիտի շինե։

— Ասում են, ուզում է վարժատուն բաց անել,—պատասխանեց Սառան։

— Նա խո տիրացու չէ, — ասաց Փարիշանը, որի կարծիքով վարժապետը պետք է անպատճառ տիրացու լիներ։

— Տիրացու է, Ստանպոլի տիրացու է,— կրկնեց Սառան։

— Ապա ինչու ժամ չէ գնում, շարական չէ ասում։ Սառան ուրիշ պատասխան չգտավ, և առանց մտածելու ասաց.

— Դա էլ այդպիսի տիրացու է։ Մեջ մտավ Ապոյի կինը՝ գեղեցիկ Մարոն։

— Մարդս ասում էր, որ աղջիկներ էլ պիտի կարդացնե։ Մարոյի խոսքը րարձրացրեց ընդհանուր ծիծաղ։

— Աղջիկը ի՞նչ կանե կարդալը, աղջիկը խո տերտեր կամ վարդապետ չի դառնալու, — պատասխանեցին Մարոյին։ Հարսներից մեկը դարձավ դեպի փոքրիկ Նազլուն ասելով.

— Լսում ես, Նազլու, դրանից հետո պիտի գնաս վարժատուն և այբբեն սովորես։ Նազլուն Հայրապետի աղջիկն էր, նա բավական համարձակ կերպով պատասխանեց.

— Ինչ կա, կսովորեմ, հետո ժամ կգնամ, ժամի շապիկ կհագնեմ ու տղերքի նման «փոխ» կասեմ։

— Հողը գլխիդ, էդ էր պակաս, — պատասխանեցին խեղճ աղջկան։ Փարիշանը, որ այդ խոսակցությանը առիթ տվեց, մի նոր հարց ևս առաջարկեք.

— Տիրացու Սիմոնը կարդացնում է մեր երեխերքին, էլ ի՞նչ

206