Jump to content

Էջ:Խենթը.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կանենք ուրիշ վարժապետը։ Այդ մարդը խո նրանից շատ չէ՞ իմանում:

— Իհարկե, շատ չէ իմանում, — պատասխանեց Սառան,–- տիրացու Սիմոնը շատ է կարդացել, բայց նա մեկ պակասություն ունի: Որ հարբում է ու երեխերքին ծեծում է։ Հիշում ես մեր հարևան Կասպարի տղային, այնքան ծեծ էր կերել, որ շա լակած տուն բերեցին և խեղճ տղան երկու օրից հետո մեռավ։

— Տիրացու Սիմոնը ի՞նչով էր մեղավոր, առանց ծեծի երեխան ի՞նչ կսովորի։ Այս խոսակցությունները առանց պատճառի չէին։ Պարոն Սալմանը նույն օրերում բանակցում էր գյուղացիների հետ երկու դպրոցներ բաց անելու, մեկը աղջիկների համար, մյուսը տղաների համար։ Նա խոստանում էր, թե ինքը վարժապետներ բերել կտա և նրանց զավակներր կսովորեն բոլորովին ձրի և մինչև, անգամ գրքերը և այլ ուսումնական պարագայքը կստանան առանց փողի։ Բայց ինչ որ ձրի է, գյուղացու համար կասկածավոր է։ Այդ պատճառով մեծ աշխատություն պետք էր գյուղացիներին համոզելու համար, որոնց առավելապես բարկացնում էր օրիորդաց դպրոցը։ Ժողովուրդը սովորած լնելով կրթությունր տերտերների և տիրացուների ձեռքից ընդունել, ոչ միայն օտարոտի և խորթ էր համարում, այլ մինչև անգամ մեղք էր համարում իր զավակների դաստիարակությունը մի այնպիսի մարդու ձեռք հանձնել, որ ժամ չէր գնում, որ շարական չէր ասում, որ, ինչպես լսում էին, պաս էլ չէր պահում։<

Ծերունի Խաչոն, որ մյուս բոլոր խորհուրդների մեջ հակառակ էր պարոն Սալմանին, դպրոցների վերաբերությամբ համաձայնվեցավ նրա հետ։ Որպես գյուղի տանուտերը և գլխավորը, նա կարողացավ համոզել գյուղացիներին, և պարոն Սալմանին տվեցին մի կտոր գետին, որի վրա նա հարմար էր համարում դպրոցների շենք կառուցել։ Գործը արդեն սկսված էր. հիմքը փորված էր։ Հանկարծ մի փոթորիկ բարձրացավ և մի առավոտ տեսան, որ գյուղացիները գիշերով հավաքվել և հիմքը հողով լցրել էին։ Այն օրը գյուղացիներից ոչ ոք չեկավ բանելու, չնայելով որ պարոն Սալմանը օրական վարձը ավելացրեց։

Ի՞նչ էր պատահել։

Որպես վերևում կանանց խոսակցությունից նկատեցինք, այդ գյուղում կար Սիմոն անունով մի տիրացու, որը միևնույն ժամանակ վարժապետություն էր անում, այսինքն ձմեռը հավաքում էր երեխաներին մի գոմի մեջ, սաղմոս, ժամագիրք և դրանց նման

207