այն էր, որ պետք է տան մեջ գտնվեր մի գեղեցիկ կանացի դեմք, որի վրա նայելը զվարճություն պատճառեր նրան։
Բայց այս գիշեր ընտրած իջևանը մասամբ չէր համապատասխանում էֆենդու պահանջներին, տան տղամարդը, վարպետ Պետրոսը մի համեստ և աշխատասեր արհեստավոր էր, ոչ հիմար էր և ոչ խմելու հետ սեր ուներ։ Այսուամենայնիվ, էֆենդին չէր սխալված էր ընտրության մեջ, որովհետև տղամարդը տանը չէ, կինը վատ չէր դեմքով, իսկ նրա հասած քույրը իր գեղեցկությունով գյուղի մեջ առաջին աղջիկն էր համարվում։
Գյուղի խրճիթների մեջ ճրագներ վառվեցան։ Արհեստավորի կինը՝ Սուսանը, թոնիրի վրա կերակուր էր պատրաստում։ Արհեսաավորի քույրը՝ մանկահասակ Վառվառեն յուղի մեջ հավեր էր տապակում։ Դրացի Օհոն զանազան կարգադրություններ էր աում, որ ոչինչ պակաս չլինի և ամեն բան վայելուչ լինի պատվելի հյուրին ընդունելու համար։ Բոլորը պատրաստ էր երբ հայտնվեցավ էֆենդին գզիրի առաջնորդությամբ։ Զափթիաները այս գիշեր նա իր հետ չէր վեր առել, նրանց մի ուրիշ տեղ հյուր էր տվել։
Դրացի Օհոն ընդունեց էֆենդուն ամենայն խոնարհությամբ և նա ծանր կերպով գնաց, նստեց իր համար պատրաստած օթոցի վրա։
— Ո՞ւր է վարպետ Պետրոսը, չէ երևում,— հարցրեց էֆենդին իր շուրջը նայելով, — ես նրան տեսնել էի ուզում. ես նրա հետ շատ հարկավոր գործ ունեի։ Դրացի Օհոն պատասխանեց, թե վարպետը գնացել է մերձակա գյուղը բանելու համար։
— Ափսո՜ս, շատ ափսո՜ս, որ տեսնել չկարողացա. ես նրա հետ հարկավոր գործ ունեի,—կրկնեց էֆենդին և սկսեց բացատրել, թե թագավորական զորքերին պաշար տեղափոխելու իրան պետք են շատ սայլեր, և ցանկանում է վարձել մշտկան հյուսն, որ ճանապարհների վրա սայլերը վնասվելիս, նորոգեր նրանց, և վարպետ Պետրոսից ավելի հարմար մարդ չէ գտնում և կամենում է նրան «մի լավություն» անել, որ նա շահվեր այդ գործից, և մի քանի ամիսների համար շարունակ պարապմունք ունենար:
Թեև էֆենդին առաջուց գիաեր, որ վարպետը տանը չէ, թեև նրան ամենևին վարպետը հարկավոր չէր, որովհետև զորքերի պաշար տեղափոխելու համար նա գյուղացիների սայլերը և անասուններն էր գործ ածում, բոլորովին ձրի, առանց մի փարա վճարելու,
219