Մի քանիսի ուշադրությունը գրավել էին ծերունու տան հարուստ իրեղեններր։
— Իմ կնիկը գլուխս տարավ,— ասում էր մի ծեր զափթիա,— ամեն օր հանգստություն չէ տալիս, միշտ ասում է մի մեծ պղինձ պիտի առնես կաթ տաքացնելու համար։ Այստեղ մեկը տեսա, իսկ և իսկ նրա ուզածն է, երբ գնալու լինենք, անպատճառ պիտի հետս վեր առնեմ։ Մի մանկահասակ զինվոր ասաց.
— Ես տեսա մի գեղեցիկ խալիչա, շատ լավ է նրա վրա պառկելը կուշտ ուտելուց և խմելուց հետո, և ծխել սիրուն կնոջ ձեռքով պատրաստված նարգիլեն։ Ծեր զափթիան, որ ավելի տնտեսական և կրոնական կետից էր նայում ավարի վրա, թույլ տվեց իրան մի նկատողություն անել մանկահասակ զինվորին։
— Այս տեսակ խալիչաները ավելի հարմար է գործ ածել որպես սաջջադա[1] նամազի համար։
Մի նախանձով և նախապաշարմունքներով լի զինվորը ասաց.
— Զարմացք բան է, «գավուր» լինել և այսպիսի սիրուն կնիկներ ունենալ… «գավուր» լինել և այսպիսի հարուստ տուն ունենալ… Մեր տանը մի փալասի կտոր չկա, որ երեխաներս գիշերը վրան պառկեն։ «գավուրը» պետք է մի քրքրված, բարակ գոտի ունենա կապած մեջքին, որ հազելու ժամանակ տասը տեղից կտրատվի…
Վերջին խոսքը յուրաքանչյուր մահմեդականի բերանի առածն է։ Արևելքում գոտիի հաստությունը և նրա շքեղությունը հարստության և փառքի նշան է։ Հայը, գավուր լինելով, մահմեդականի կարծիքով, պետք է այն աստիճան աղքատ լինի, որ բոլորովին քրքրված և մաշված գոտի ունենա, որպեսզի հազելու միջոցին չդիմանա և կտրատվի… Հայը սիրուն կնիկներ ունենալու ևս իրավունք չունի, որովհետև «գավուր» է, որովհետև, ինչ որ գեղեցիկ է, ինչ որ լավ է, պետք է մահմեդականի սեփականություն լինի…
Զինվորներից մի քանիսը մտել էին ծերունու տան գեղեցիկ պարտեզի մեջ, և որպես արջը կամ խոզը բանջարանոցի մեջ, այնպես ոտնակոխ էին անում, տրորում էին խնամքով մշակված գեղեցիկ
236
- ↑ Սաջջադա կոչվում է այն սփռոցը, որի վրա մահմեդականները աղոթք են անում: Դբա համար ընարում են ամենագեղեցիկ սփոոցը, երբ աղոթքը տան մեջ է կատարվում։: