Jump to content

Էջ:Խենթը.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծաղիկները, որոնց համար այնքան աշխատել էին տանուտերի հարսները և աղջիկները։ Նրանք բռնում էին ծառերի ճյուղերից, քարշ էին տալիս, կոտրատում էին պտուղները քաղելու համար, հասածները ուտում էին, իսկ տհասները գցում էին հողի մեջ և կոխ էին տալիս։ Ծերունի Խաչոն այդ տեսավ հեռվից և նրա սիրտը խորին կերպով խոցվեցավ։ Նա այնքան էր սիրում իր ծառերին, որքան իր զավակներին։ Նա իր խելացի գլուխր շարժեց և նույն րոպեում նրա մտքից անցավ պարսկական վաղեմի առածը, «երբ որ զորապետը խլում է այգեպանից մի խնձոր առանց փողի, այն ժամանակ նրա զորքերը ամբողջ այգին արմատախիլ կանեն»։ Այսպիսի բարբարոսության ընդունակ է թուրքը։ Ով որ գութ չունի դեպի կենդանի բույսերը, նա չի կարող գութ ունենալ և դեպի կենդանի մարդիկ։ Թուրքը ծառի պտուղը կուտե, իսկ ծառը կոչնչացնե։ Թուրքը մարդու ձեռքի վաստակը կառնե, իսկ նրան կմահացնե… Թուրքը որպես անխնայորեն սպառեց իր երկրում գտնված անտառներր, նույնպես անխնայորեն ոչնչացրեց իր տերության այլազգի ցեղերը…

Ծերունին նույն բարբարոսությունն էր տեսնում իր տան մեջ, բայց լռում էր։ Նա մտավ խոհանոցը, ուր կնիկները ճաշ էին պատրաստում։ Խեղճ մարդ, նա արդեն կալանավորված էր իր տնում, և իր բանտի մեջ իր պահապաններին ցույց էր տալիս հյուրասիրության սուրբ պարտքը։

—Այդ ի՞նչ մարդիկ են, ի՞նչ էին պտռում, ի՞նչու են քանդում մեր տունը,— հարցրեց Սառան արտասվալի աչքերով։

—Աստված գիտե…— պատասխանեց ծերունին տխուր կերպով և պատվիրեց, որ ճաշը շուտ տան։

Կնիկները գտնվում էին մի սարսափելի երկյուղի մեջ։ Նրանք քաշվել և տուն էին մտել զինվորների աչքից հեռու մնալու համար։ Նրանք հասկանում էին, որ մի տարօրինակ բան պետք է պատահած լինի, որ թուրքերը այժմ այնպես անպատկառ կերպով էին վարվում իրանց տան հետ։ Մինչև այն օրը նրանք շատ անգամ տեսել էին այսպիսի հյուրեր, բայց միշտ ծերունու տան պատիվը պահպանված էր եղել:

Հայրապետր և Ապոն, որոնք առավոտյան Վարդանի հետ գնացել էին պարոն Սալմանին որոնելու, տակավին չէին վերադարձել։ Ծերունու մյուս որդիները, դաշտում լսելով թուրքերի անկարգությունները, իսկույն տուն վազեցին։ Նրանք սաստիկ կատաղած էին ոչ թե թուրքերի դեմ, այլ իրանց անմեղ հոր դեմ։ Ստրուկներր միշտ

236