Jump to content

Էջ:Խենթը.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տկար կողմի վրա են հարձակվում։ Նրանք բռնակալի գործած բարբարոսությունները բնական են համարում, բայց մեղադրում են իրանց նման ստրուկներին, թե ինչու նրանք «աղային բարկացրին»… Այս պատճառով ծերունու որդիների իրանց հոր դեմ հայտնած նախատինքներին և հանդիմանություններին չափ չկար։ Նրանք դատապարտում էին իրանց հորը, թե ինչու նա թույլ տվեց իր տան մեջ այնպիսի վտանգավոր մարդերին, որպես էին Վարդանը և Սալմանը, և պատրաստ էին գնալ և հայտնել հիսնապետին բոլորը, ինչ որ իրանք գիտեին, կարծելով թե այդ կթեթևացներ իրանց հանցանքը։

— Դու քո ձեռքով քո տունը քանդեցիր, — ասում էին նրան որդիները։

— Թող քանդվի— պատասխանեց ծերունի հայրը լի վրդովմունքով, — երբ այդ տան մեջ ձեզ նման անարժան որդիք են բնակվում… Անեծքի և ոչնչության արժանի եք դուք, քանի դեռ մեռած է ձեր մեջ անձնասիրության, պատվի և ազատամտության ամեն զգացմունքը։ Այն մարդիկը, որոնց դեմ բարկացած եք դուք, նրանք են իմ իսկական որդիներս, և ես շատ չեմ ցավի, եթե նրանց պատճառով կկորցնեմ ամեն ինչ, որ ունեմ… Ծերունու վերջին խոսքերը վերաբերում էին պարոն Սալմանին և Վարդանին։ Որդիները ավելի գրգռվեցան։ Խոհեմ հայրը մտածելով մի գուցե որևիցե հիմարություն գործեն կամ մի անզգույշ խոսք դուրս թողնեն իրանց բերանից, հանգստացրեց նրանց, ասելով, որ վախենալու ոչինչ առիթ չունեն, որ թուրք պաշտոնատարների «բերանը միշտ կարելի է ցեխել» մի քանի ոսկիներով և ավելացրեց, որ Թոմաս էֆենդին խոստացել է գործ դնել իր բոլոր ջանքերը և գալոց վտանգի առաջը առնել։ Որդիները մի փոքր հանգստացան։ Այսպիսիների վրա միշտ մեծ ազդեցություն է գործում խոշոր մարդկանց անունը։ Թոմաս էֆենդին խոստացել է, ուրեմն նա ամեն բան կարող է կատարել։ Այդ միջոցին օդայի դռանը հայտնվեցավ Թոմաս էֆենդին և հեռվից ձայն տվեց.

— Տանուտեր Խաչո, շուտ արա, այդ կծատողներին պետք է կերակրել։

— Պատրաստ է, էֆենդի,—պատասխանեց տանուտերը,—իսկույն կտան ճաշը։ Ծերունու որդիները սկսեցին ճաշի սեղանը պատրաստել և օդայի մեջ առանձին, իսկ դրսում ծառերի հովանու տակ առանձին

237