Jump to content

Էջ:Խենթը.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տալ, բավական էր, որ աղջիկը սիրում էր և Վարդանը, իբրև կանտրաբանտիստ, կվարվեր նրա հեա, որպես մի արգելված ապրանքի հեա, այսինքն, մի գիշեր կվեր առներ և կփախցներ։ Եվ այդ կատարելու համար Վարդանր բավական քաջություն և համարձակություն ուներ։—Այդ բոլորր մտածում էր էֆենդին։ Ուրեմն ի՞նչ պետք էր անել երիտասարդի դիտավորությունները խափանելու համար։—Պետք էր նրան մի կերպով այս երկրից հեռացնել, և հեռացնել կառավարության զինվորներիհսկողության ներքո, որ նա չկարողանա Լալային իր հետ տանել։ Այդ էր պատճառը, որ Թոմաս էֆենդին մատնեք Վարդանին որպես ռուսաց լրտես։
Բայց ի՞նչու նա պաավիրեց կալանավորել Խաչոյի որդիներից երկուսին միայն՝ Հայրապետին և Ապոյին։ Մի՞թե նրան հայտնի էր, թե այդ երկուսը միաբանվում էին պարոն Սալմանի հետ։ Մի այսպիսի կասկած նա չէր կարող ունենալ, թե հայ գյուղացին ընդունակ է մտածելու իր ազատության համար։ Նա միայն մի բան գիտեր, որ ծերունու մյուս որդիները հլու «ավանակներ» էին, իսկ եթե կային նրանց մեջ այնպիսիները, որ կարող էին հակառակել Լալային իրան կնության տալու ցանկությանը,—դրանք պետք է լինեին Հայրապետը և Ապոն։ Որովհետև, էֆենդին վաղուց նկատած էր այդ երկու եղբայրների մեջ մի սաստիկ հակակրություն դեպի ինքը, այդ պատճառով պատվիրեց նրանց ևս կալանավորել, որ ձայները կտրեն…
Ահա՝ այդ անորոշ դրության մեջ էր Լալայի վիճակը։ Երեք հոգի սիրում էին նրան։ Երեքն էլ իրանց հատուկ հնարքներով մտածում էին նրան ձեռք բերել։ Քուրդ Ֆաթթահ-բեկը, որպես աներկյուղ և հայտնի ավազակ, կամենում էր բացարձակ կերպով հափշտակել իր որսը, որպես համարձակ արծիվր սլանում է ամպերի միջից և հափշտակում է ժայռերի վրա արածող եղջերուի ձագը։ Իսկ հայ կապալառուն, Թոմաս էֆենդին, որպես հարստահարիչ, բոա օձի նման, մտածում էր գալարել իր թեփուկների մեջ իր զոհին, և ճնշել ու խեղդել նրան, որ կարողանա վերջը կուլ աալ: Բայց Վարդանը, այդ անձնավստահ և հանդուգն կանտրաբանտիստը, ինչպես ասացինք, մտածում էր փախցնել նրան, եթե հոժարությամբ տալու կամք չունենային: Իսկ որի՞ն էր սիրում Լալան,—այդ մենք գիտենք։
Բայց քուրդ բեկը այժմ զբաղված էր իր զինվորական պատրաստություններով, շատ չէր մտածում Լալայի վրա։ Վարդանը

244