Jump to content

Էջ:Խենթը.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զբաղված էր պարոն Սալմանով։ Միայն Թոմաս էֆենդին այնպես էր սարքել գործը, որ նրան շատ հաջողություն էր խոստանում։

Ճաշելուց հետո հիսնապետը, չափազանց խմած լինելով, անմիջապես քնեց։ Նրա զինվորները դեռ բռնած էին իրանց պահնորդական դիրքը։ Ծերունու որդիներից Հայրապետը և Ապոն տակավին չէին վերադարձել տուն։ Թոմաս էֆենդին ամենահարմար ժամանակը համարեց խոսել Լալայի մասին նրա հոր հետ։ Նա թողեց քնած՝ հիսնապետին օդայի մեջ, ինքը դուրս եկավ։ «Սկսեցի, պետք է վերջացնել,— մտածում էր նա,— էշի վրա նստելը մեկ ամոթ է, բայց վեր ընկնելը երկու ամոթ»…

Նա գտավ ծերունուն տխուր և հոգնած. միայնակ նստած էր բակի պատի մոտ, և հետ-միջօրեի արեգակով ջերմացնում էր իր սառած անդամները։ Նրա աչքի առջև զինվորները լրբաբար հռհռում էին, ծիծաղում էին, զզվելի հանաքներ էին անում։ Նրանք քաշում էին մոտից անցնող քուրդ աղախինների փեշից և ստիպում էին, որ իրանց հետ խոսեն, որ իրանց հետ հանաքներ անեն, կամ ծեծում էին ծառաներին, որ այս և այն հրամանները կատարեն: Ծերունի նահապետը տեսնում էր անամոթությունը այն տան մեջ, ուր միշտ պահված էր եղել ընտանեկան սրբությունը,— ուր օտար տղամարդի մի անհամեստ ժպիտն անգամ երբեք անպատիժ չէր մնացել։ Իսկ այժմ տեսնում էր իր աչքի առջև մի խումբ անառակներ, որոնք, որպես սեփական տան մեջ, զանազան պատվերներ էին տալիս… «Ի՞նչ վիճակ է այդ,— մտածում էր ծերունին,— ի՞նչու համար ենք ապրում… ի՞նչու գետինը չէ պատռվում և մեզ կուլ չէ տալիս… ի՞նչու երկինքը չէ փուլ գալիս ու մեզ տակովր չէ անում… այդ ի՞նչ կյանք է… տեսնել իր աչքի առջև անպատվությունը և լուո մնալ… էլ ո՜ւմ համար է պատրաստել աստված դժոխքի կրակը… էլ ո՞ւմ համար են երկնքի կայծակները… ի՞նչու չեն պատժում անզգամին»… Այսպես հառաչում էր նա և իր արտասուքով լի աչքերը դարձնում էր դեպի երկինքը։ Բայց երկնքից ոչինչ պատասխան չէր լսում…

Նա տեսավ զինվորներից մի քանիսը տնից դուրս էին բերում զանազան իրեղեններ։ Իսկ Սառան, որ մյուս հարսներին ճանապարհ դնելուց հետո, դեռ մնացել էր տանը, աշխատում էր խլել զափթիայի ձեռքիդ ահագին պղնձե կաթսան: Բայց նա զարկեց բռունցքռվ խեղճ կնռջ կուրծքին, և կինը ընկավ գետին… Իմ տան կայքը իմ աչքի առջև բաժանում են, առանց տիրոջ կամքը հարցնելու… Եվ ի՞նչու համար, ի՞նչով եմ եց մեղավոր: Նրանով, որ

245