Jump to content

Էջ:Խենթը.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պաշտպանություն։ Պարոն Սալմանի գլխավոր նպատակը այն էր, որ ժողովրդի մեջ զարգացնի այդ հատկությունը։


— Ես վաղօրոք սեփականեցի այդ հատկությունը: Գուցե բարոյագետը կանվանե ինձ անբարոյական, եղեռնագործ, գազան, գուցե քահանան մեղավոր կհամարե ինձ, բայց փույթ չէ, ես պետք է վարվեմ այնպես, ինչ որ պահանջում է կյանքը։ Իսկ երբ մարդիկ կդադարեն չար լինելուց, երբ խաղաղությունը և քրիսաոնեական եղբայրասիրությունը կթագավորեն աշխարհի վրա, պատրաստ եմ լինել ամենաբարին և համբուրվել իմ թշնամիների հետ...


Այսպես դեռ երկար խոսում էին նրանք, մինչև ճրագի մեջ վառված եղը սպաովեցավ, մի քանի րոպե պլպլաց, ծխրաաց և ապա հանգավ։ Բանտի մեջ տիրեց մթին խավարը։


ԼԱ


Միևնույն գիշերը, երբ Վարդանը, Հայրապետը և Ապոն բանտի մեջ փիլիսոփայություններ էին անում, խորհում էին դժբախտ հայրենիքի դժբախտ ժողովրդի մասին,— Թոմաս էֆենդին գտնվում էր գյուղի քահանայի՝ տեր-Մարուքի տան մեջ, և ընթրիքից հետո ուրախ, զվարթ, շատախոսում էր և հանաքներ էր անում տերտերի հետ։


Դա միևնույն տերտերն էր, որ այնքան հոգսեր պատճառեց պարոն Սալմանին, իսկ այժմ լսելով նրա կորուստը, ցավում էր, ոչ այն պատճառով, որ ասպարեզից պիտի անհետանար մի նշանավոր գործիչ, այլ առհասարակ հայի կորուստը ցավալի էր նրա համար։ Տեր հայրր չար մարդ չէր, և եթե նա ընդդիմություն էր գործում, կամենում էր խանգարել պարոն Սալմանի դպրոցների գործը,— այդ դարձյալ նրա բարի ցանկությաններիցն էր առաջ գալիս, որովհետև վնասակար էր համարում։


Նա մի ժամանակ հասարակ գյուղացի էր, վաքրիշատե գրել-կարդալ սովորել էր իր մանկաթյան ժամանակ ս. Հովհաննու վանքում։ Գյուղատնտեսության մեջ նրան չհաջողվեցավ, աղքատացավ և գնաց օտար երկիր բախտ որոնելու։ Պանդխտության մեջ նույնպես չհաջողվեցավ նրան. մի ժամանակ Վան քաղաքում ղահվեջի էր, գործերը վատ գնացին, վնասվեցավ, և առանց մի փարա