Էջ:Խենթը.djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա տեսնելով աղջկան երկու փոքրիկ երեխաների հետ, ճանաչեց նրանց և մոտեցավ:
— Դու դեռ ոչ բոլորովին աոողջ ես,— ասաց նա,— ես պատվիրեցի քեզ դուրս չգալ, դու դարձյալ ման ես գալիս:
Աղջիկը շփոթվեցավ և չգիտեր ինչ պատասխանել: Նա իրավ աոողջ չէր, նա այնքան տկար էր, որ հազիվ կարողանում էր իրան ոտքի վրա պահել: Երիտասարդը նկատեց երկու երեխաներին, որոնք դեո կրծում էին ձմերուկի կեղևը, նա խլեց կեղևը, և մի կող ձգելով ասաց.
— Ի՞նչպես կարելի է ուտել այդ։
Երեխաները ավելի համարձակ գտնվեցան, քան շփոթված աղջիկը, և արտասուքը աչքերում պատասխանեցին.
— Քաղցած ենք։
— Մի՞թե վանքում ձեզ չեն կերակրում,— դարձավ երիաասարդը դեպի աղջիկր։
Մանկահասակ աղջիկր փոխանակ հարցին պատասխանելու, իր գեղեցիկ, նվաղած աչքերը դեպի գետին ուղղելով, մեծ դժվարությամբ ասաց.
— Եթե կարելի էր, մեզ համար ուրիշ տեղ ճարեիք, և մենք դուրս գայինք վանքից։
— Երևի այն անպիտան վարդապետր ձեզ վա՞տ է նայում։
Աղջիկը ոչինչ չպատասխանեց, և շարունակելով նայել դեպի ցած, կարծես, չէր ցանկանում իր բազմիմաստ հայացքը դարձնել դեպի հետաքրքիր երիտասարդը, զգուշանալով, որ նա իր դեմքից չգուշակեր այն, ինչ ինքը ակամա ստիպված էր թաքցնել սրտում։
— Հասկանում եմ...— պատասխանեց երիտասարդը խորին վրդովմունքով։— Հիմա գնա, այդ շոգին լավ չէ ման գալ, դու հիվանդ ես, կարող ես բոլորովփն տկարացնել քեզ, մեկ ժամից հետո ձեզ մոտ կլինեմ, և ամեն ինչ կկարգադրեմ, որ լավ հոգ տանեն ձեզ։ Ի՞նչպես է եղբորդ կինը։
— Էլի այնպես է, այս գիշեր ավելի անհանգիստ էր,— պատասխանեց աղջիկը տխուր ձայնով։ Եվ այժմ, իր ամոթխած աչքերը դարձնելով դեպի երիտասարդը, հարցրեց*
— Դուք մեզ չեք թողնի վանքում, այնպես չէ՞, պարոն։
— Լավ, ես ձեզ համար մի ուրիշ բնակարան կճարեմ,— ասաց երիտասարդը և շտապով հեռացավ, իր մտքում կրկնելով.— խեղճ արարած, ի՞նչ շուտ ձանձրացրեց ձեզ վանքը...
Երիտասարդը բժիշկ էր, մի հարուստ վաղարշապատցի

314