Jump to content

Էջ:Խենթը.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հայր սուրբ, դու ոչինչ չգիտե՞ս ծերունի Խաչոյի ընտանիքի մասին,— հարցրեց նա,— իմ կարծիքով նրանք ևս պետք է գաղթականների մեջ լինեն, ո՞րտեղ կարելի է գտնել նրանց:
— Գտնել փոքր ինչ դժվար է ձեզ համար, որովհետև գաղթականները զանազան տեղերում ցրված են։ Բայց նրանց հետ եկել են իրանց քահանաները և տանուտերները, ես հանձնարարել եմ այս վերջիններին կազմել իրանց ժողովրդի անվանական վիճակագրությունը, թե որքան թվով ո՞րտեղ են բնակվում, որպեսզի նրանց դարմանելու համար հոգածություն լինի։ Այս ցուցակներից հեշտ կլինի գտնել, թե գաղթականների ո՞ր խումբի մեջն են գտնվում ծերունի Խաչոյի ընտանիքը։
— Ե՞րբ կբերեն ցուցակներր։
— Գուցե վաղը, կամ մյուս օրը, ճիշտը չգիտեմ։
Այդ «վաղը» կամ «մյուս օրը» մի անսահմանություն էր խեղճ Վարդանի համար, այս պատճառով նա այն գիշեր անցկացրեց անտանելի տանջանքների մեջ։

Խ


Վանքի զանգակների մեղմ և չափավոր հնչյունները ծանուցին առավոտյան ժամը։ Ավելի բախտավոր աբեղաներր դեռ քնած էին փափուկ սենյակներում, իսկ ավելի անբախտ աբեղաները շտապեցին աստուծո տաճարը աղոթելու համար։
Հովհաննես հայր սուրբը այս առավոտ խիստ վաղ զարթնեց, և թողնելով Վարդանին քնած, ինքը դուրս եկավ կացարանից։ Նա չէր գնում աղոթելու, այլ սովորություն ուներ ամեն առավոտ այցելել Վաղարշապատում գտնված գաղթականներին, և տեսնել, թե ինչ դրության մեջ են նրանք։ Այս առավոտ տեսած թշվառությունները այն աստիճան սիրտ կտրատող էին, որ նա այլևս ուժ չունեցավ բոլոր անբախտներին այցելություն անելու։ Ամեն տեղ նկատում էր սարսափելի տեսարաններ, ամբողջ ընտանիքը հիվանդ, անխնամ, ընկած էին այս և այն ախոռատան անմաքրությունների մեջ, գոնե մեկը առողջ չէր մնացել, որ մյուսներին հոգ տաներ։
Տխուր հուսահատության մեջ դաոնում էր նա դեպի վանքը, և մտքին դրած ուներ, այսօր, ինչ հնարքով և լինի, մտնել վեհարանը և մահամերձ ժողովրդի համար շուտափույթ օգնություն

332