քաղցածությունից և հիվանդությունից: Ես հավատացած եմ, որ ռուսները կհավաքեն իրանց ուժերը և կրկին կտիրեն թողած երկրները: Այն ժամանակ այն կողմերում խաղաղություն կտիրե, և այն ժամանակ պետք է աշխատել, որ ալաշկերտցիք և բայազեդցիք վերադառնան իրանց հայրենիքը: Եթե ոչ, Հայաստանի ապագայի համար մեծ դժբախտություն կլինի, եթե այդ երկու սահմանակից գավառները, որպես են Ալաշկերտը և Բայազեդը, բոլորովին կդատարկվեն հայերից և նրանց տեղը կբռնեն վայրենի քրդերը։ — Դու կարծում ես, որ այդ գավառները մի՞շտ ռուսաց ձեռքը կմնան։ — Դիցուք թե պատերազմից հետո, երբ խաղաղության դաշինք կկապվի, այդ գավառները կրկին կանցնեն թուրքաց ձեռքը։ Բայց այն ժամանակ ես հավատացած եմ, որ հանգամանքները կփոխվեն, և մյուս անգամ չեն կրկնվի այժմյան անկարգությունները. ջարդված թուրքը խելքը գլուխը կհավաքեի... Ես դեռ մի ուրիշ հույս էլ ունեմ... Այդ միջոցին ներս մտավ պառավը, հայտնեց, թե մի օտարական քահանա խնդրում է տեսնվել։ Վարդանը մտածելով, թե դա Հովհաննես հայր սուրբի խոստացած քահանաներից մեկը պետք է լինի, հրամայեց ներս թողնել։ Հայտնվեցավ 0... գյուղի քահանա տեր-Մարուքը:
ԽԲ
Նախաճաշիկը վերջացել էր և մի քանի շիշ գինի դատարկվել էր, երբ հայտնվեցավ քահանան։ Վարդանին խիստ ծանր էր թվում մյուս անգամ հանդիպել այդ մարդուն, որ 0… գյուղում այնքան անախորժություններ և այնքան հոգսեր էր պատճաոել թե՛ իրան ե թ՛ե իր բարեկամ պարոն Սալմանին։ Բայց հանգամանքները ակամա հաշտեցնում են մարդուն հին թշնամու հետ։ Քահանայի ողորմելի դրությունը, նվաղած կերպարանքը, մաշված և քրքրված հագուստը, որ ավելի նմանեցնում էին նրան մի մուրացկանի, քան թե աստուծո տաճարի սպասավորի, խեղճ մարդու այդ բոլոր թշվառությունները մոռանալ տվեցին Վարդանին հին ատելությունը։ Բացի դրանից, այդ մարդու բերանից պիտի լսեր Վարդանը
346