կցանկանայի, որ մի քանի ամիս անցկացներ գյուղում, բայց նրան ոչնչով չես կարող համոզել»:
— «Իսկ քանի՞ որդի ունիք դուք»:
— «Մեր տոհմը միշտ բազմածին է եղեի մեր նախապապ տանուտեր Խաչոյի ընտանիքը բաղկանում էր ավելի քան հիսուն հոգուց, իսկ ես միայն հինգ զավակներ ունեմ, Լալան միակ աղջիկ զավակս է, մնացած չորսը տղամարդիկ են»:
— «Ի՞նչով են պարապվում»:
— «Մեկը անտառապահ է միևնույն անտառների, որ տեսնում եք, մեկը պրոֆեսոր է Կարինի համալսարանում, երրորդը գնդապետ է Վանի զորաբաժնի մեջ, չորրորդը դեռ սովորում է Նոր-Բագրիվանդի գյուղատնտեսական ուսումնարանում»։
Վարդանին անծանոթ երևեցավ քաղաքի անունը և հարցրեց.
— «Այս կողմերում ես չեմ հիշում մի այս անունով քաղաք»։
— «Դա հին Բայազեդն է, այժմ այս անունն է կրում։ Մեր քաղաքներից, գյուղերից և գավառներից շատերը փոխել են իրանց անունները, մի քանիսը իրանց վաղեմի պատմական անուններն հաստացել, իսկ մի քանիսը նոր անուններ են ստացել»։
Տան տերր կրկին ձեռքն առեց լրագրի թերթը և կարդում էր մի հոդված, որը, որպես երևում էր, սաստիկ անհանգստացնում էր նրան։ Վարդանը հետաքրքրությունից շարժված, հարցրեց,
— «Ի՞նչ նորություն կա»։
— «Առանձին ոչինչ... էգուց քաղաքում պիտի գումարվի երեսփոխանական ընդհանուր ժողով... մի քանի վիճելի հարցեր պետք է քննության ենթարկվեն... չգիտեմ ի՞նչով կվերջանա... կուսակցությունները սաստիկ հուզված են երևում»...
— «Դո՞ւք ևս կլինեք այնտեղ»։
— «Չեմ կարող չլինել»։
Խոսակցությունից երևաց, որ Վարդանի հյուրընկալը, այդ հովտի գյուղացիներից ընտրված, երեսփոխան էր։
Նախաճաշիկը արդեն վերջացել էր. Վարդանը վեր կացավ, և շնորհակալություն հայտնելով, կամենում էր հեռանալ:
— «Եթե դուք կցանկանայիք տեսնել մեր գյուղում մի քանի հիմնարկություններ.— ասաց նրան տան տերը,— ես սիրով հանձն կառնեի առաջնորդել ձեզ»։
— «Շնորհակալ եմ, պարոն»,— պատասխանեց Վարդանը։
— «Եթե մյուս անգամ կպատահի ձեզ անցնել մեր գյուղից,— խոսեց տանտիկինը,— մեր դռները միշտ բաց կլինեն ձեր աոջև»:
360