հրատարակաթյանբ տեղի է ունեցեք 1937 թ. Բոստոնամ: Րաֆֆու այս վեպը թարգմանվել է ռուսերեն, գերմաներեն և այլ լեզուներով: «Խենթը» վeպը լրիվ բնագրով ռուսերեն լույս է տեսել 1901 թ Թիֆլիսում Ն. Մ. Կարա-Մուրզայի թարգմանությամբ և ապա՝ 1908 թ. դարձյալ Թիֆլիսում, իսկ 1915 թ. Մոսկվայամ լույս է տեսել այդ վեպի վերջին մասը «Վարդանի երազը» վերնագրով:
«Խենթը» եղել և մնում է ամենատարածված և ջերմ ընդունված վեպերից մեկը, որովհետև այն գաղափարապես հագեցած և հայրենաշունչ ստեղծագործության է: Այդ վեպամ Րաֆֆին ամբոդջ ուժով և սրությամբ աոաջ է քաշել թուրքական բռնակալության դեմ հայ ժողովրդի ագգային-ազատագրական ակտիվ պայքարի ծավալման հարցը և հանդես է եկեք Ռուսաստանի պրոգրեսիվ դերի և բալկանյան ժողովուրդների ազատագրական պայքարի ջատագովաթյամբ:
«Խենթը» վեպում Րաֆֆին ոչ միայն անողոք քննադատության է ենթարկեք թուրքական կաոավարաթյանը, թուրք, քուրդ կեղեքիչներին առհասարակ, այլ միաժամանակ ոչ պակաս խստությամբ ձաղկել է ու դատապարտել սեփական հարստահարիչներին, ի դեմս Թոմաս ֆենդիների, Տեր-Մարուքների։ Քուրդ հարստահարիչ Ֆաթթահ-բեկը և հայ կեղեքիչ ու դավաճան Թոմաս էֆենդին վիպասանի կողմից դրված են կողք-կողքի:
«Ի՞նչ զանազանության կար այդ հայի և Ֆաթթահ-բեկի մեջ,— գրում է Րաֆֆին:— Այն զանազանությանը միայն, որ մեկը ցած և խորամանկ հարստահարիչ էր, իսկ մյուս քաջ և մեծահոգի ավազակ»:
Թոմաս էֆենդան և նրա նմաններին Րաֆֆին հակադրել է հայրենանվեր ու ժողովրդասեր հայ երիտասարդության ներկայացուցիչներին՝ Վարդանին, Սալմանին (Դուդակջյան), որոնք իրենց սերն ու անձնական շահերը զոհաբերում են համազգային պայքարի կազմակերպմահը ընդդեմ թուրքական բռնակալաթյան, հանուն հայ ժողովրդի ազատագրության վեհ միսիայի կենսագործման: Րաֆֆին թեև «Խենթի» մեջ լայն տեղ է հատկացնում դրական հերոսներին, քաջ և հայրենասեր անհատներին, բայց և այնպես ազատագրական շարժման հաջողության և հաղթանակի գաղափարը Րաֆֆին կապում է հատկապես ժողովրդի հետ:
«Երբ որևիցե ժողովրդական շարժման գաղափարը մի քանի անհատների երևակայության ցնորք է միայն, երբ տակավին չէ ընղհանրացել, չէ տարրացել ամբոխի գոնե մի մասի մեջ, մի հարվածով կարելի է ոչնչացնել բոլորը, երբ առաջնորդող անձինքը ոչնչացած կյինեն,— գրում է Րաֆֆին:—Բայց ամբոխը ուրիշ բան է. ամբոխի մեջ միտքը սպանել անհնարին է»:
«Խենթը» վեպի միջուկը Վարդանի երազն է, որի մեջ դրսևորվել են Րաֆֆու աշխարհայացքի էական կողմերը: Այդ երազի էությունը ոչ այլ ինչ է, քան հայ ժողովրդի քաղաքական ազատագրության ձեոքբերման և երջանիկ կյանքի ստեղծման ազնիվ տենչը, չնայած ուղիների որոշման մեջ Րաֆֆին սխալվում է և չի կարողանում ճիշտ ելք աոաջադրել: Այդ երազում ցայտուն ձևով արտահայտվել է Րաֆֆու խոր լավատեսությունը հայ ժողովրդի ապագայի նկատմամբ, որ պայմանավորված է եղել վիպասանի այն անդրդվելի համոզմամբ, թե հայ ժողովրդին սպասվամ է եբջանիկ ապագա՝ «հանգիստ և բախաավոր» ապրելու համար:
Պատահական չէ, որ «Խենթը» ենթարկվեց լիբերալ-պահպանողական գրչակների, մասնավորապես մոլի ռեակցիոներ Հայկունու ժխտական քննադատությանը, որովհետև «Խենթի» մեջ արտահայտված առաջավոր գաղափարախոսությունը անհանդուրժելի էր Հայկանուն հ նրա համախոհներին, մանավանդ որ
511