Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այլ կապեր տարբեր նախադասություններում (այլևայլ կապվող բառերի հետ) կարող են ձևավորել զանազան շարահյուսական պաշտոններ:

Օրինակ՝ որպես. նա աշխատանքի է ընդունվել որպես խառատ (ստորոգելի): Մեսրոպ Մաշտոցը, որպես հայ գրերի ստեղծող, հայ առաջին ուսուցիչն է ու լեզվաբանը (բացահայտիչ): Երեխան լանջից գլորվում էր որպես արջ (ձևի պարագա): Սուրենը շրջապատում հարգվում է լոկ որպես բանասեր (սահմանափակման անուղղակի խնդիր): Որպես լավ երգիչ՝ Գոհար Գասպարյանը արժանացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհու բարձր կոչման (հիմունքի պարագա) և այլն:

Կամ՝ վրա. Սեղանի վրա են դրված իմ բոլոր գրքերը (տեղի պարագա): Այս խոսի վրա ներս մտավ վաղեմի ընկերս (ժամաակի պարագա): Շունը հաչում է անցորդի վրա (հանգաման անուղղակի խնդիր): Գրողն աշխատում է իր նոր վեպի վրա (նպատակի պարագա): Մեղրի հոտի վրա հավաքվել էին ճանճերն ու մեղուները (պատճառի պարագա) և այլն:

Ի դեպ, վրա-ն մի ժամանակ գործածվել է նաև իբրև վերաբերության, համեմատության, միասնության և այլ հարաբերություններ արտահայտող կապ, հարաբերություններ, որոնք, սակայն, այսօր գործածական չեն: Վերոհիշյալից պարզ է դառնում, որ կապերը կապվող բառերի հետ ձևավորելով որոշչի (Արտակի նման աշակերտ, Վարդանի պես բժիշկ, ինձ շատ մոտ մարդ, սեղանի վրայի գիրքը...), բաչահայտչի (Մեսրոպ Մաշտոցը)՝ որպես հայ Վերածննդի հիմնադիր, գործել է 10-րդ դարում...), ուղիղ և անուղակի խնդիրների (Ես հարգում եմ Սուրենին՝ որպես լավ բժշկի, Շունը հաչում է անցորդի վրա, Մայրը սիրվում է որդիների կողմից, Աշակերտիս միջոցով ուղարկեցի այդ ծանրոցը, ծերոնիները խոսում էին պատերազմի մասին) ու պարագաների (Հովհաննես կանգնած է ընկերոջս մոտ, Դասի ժամանակ պետք է ուշադիրր լսել ուսուցչին, Հերոսները կռվում էին առյուծի պես, Գրիգորի չափ աշխատեց նաև Սուրենը, Սողալու համար ծնվածը չի կարող թռչել, Ուշանալու պատճառով Վարդանը նկատողություն ստացավ, Գերազանց սովորելու համար Գագիկը պարգևատրվեց պատվոգրով, Չնայած հոգնածությանը՝ Պետրոսը դեռ ավյունով