Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ա) զարգացնել աշակերտների խոսքը (բառապաշարը հարստացնել).

բ) ինքնուրույնության մղել, կազմել տալ նոր նորանոր բառակապակցություններ ու նախադասություններ:

Կարելի է դիմել նաև այլ հնարքի՚. բերել տվյալ ածականի (մակդիրի) ուղղակի և փոխաբերական իմաստներով գործածված օրինակներ: Օրինակ՝ տաք ջուր, բայց՝ տաք վերաբերմունք, կանաչ ծաղիկ, բայց՝ կանաչ հասակ, կապարե կտոր, բայց՝ կապարե լռություն, արծաթե ջրվեժներ, մութ գիշեր, բայց՝ մութ գործեր, վառ կրակ, բայց՝ վառ երազներ և այլն:

Դրանք գործածվում են նախադասությունների մեջ կամ որևէ խոսքում: Այնուհետև բերվում են նույն ածականների համանիշային և հականիշային օրինակներ՝ դրանք գործաածելով նախադասությունների մեջ: Օրինակ, գեղեցիկ, չքնաղ, հրաշալի, հիանալի, չնաշխարիկ, սիրուն և այլն, այնուհետև՝ տգեղ, անճոռնի, անհրապույր և այլն: Այսպես.

Բարձր-սեգ, հպարտ, վեհ, վսեմ, երկնաբարձ և այլն, այնուհետև՝ ցածր, գաճաճ, ոչ բարձր և այլն:

Մեծ-վիթխարի, հսկա, խոշոր, մանր և այլն:

Կարևոր ուադրություն պետք է դարձնել ածական-որոշչի (մակդիր) ոճական կողմի վրա, պետք է նշվի դրանց գեղարվեստական արտահայտչական նշանակությունը խոսքում: Այս առումով հանձնարարելի է կարդալ որևէ նշանավոր բանաստեղծի համապատասխան բանաստեղծությունը: Օրինակ՝ Ավ. Իսահակյանի «Արագածին», Վ. Տերյանի «Գարնանամուտ» և այլ երգեր՝ ցույց տալով մակդիրների արտահայտչականականությունը՝ դրանով իսկ կապ ստեղծելով գրականության և քերականության միջև (միջառարկայական կապ), ինչպես նաև գեղագիտական ճաշակ ձևավորել սովորողների մեջ:

Դասարանական ու տնային զանազան աշխատողները, անտառակույս, մեծապես նպաստում են որոշչի յուրացմանը, աշակերտների բառապաշարի հարստացմանը և այլն:

ԱԾԱԿԱՆԸ՝ՍՏՈՐՈԳԵԼԻ

Ածականի մյուս կիրառությունը ստորոգելին է: Այս մասին ուսուցիչը 5-րդ դասարանում լայն գիտելիքներ չի տալիս