Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կստանանք անհեթեթություն: Ահա թե ինչու ենք ասում, որ այդպիսի իմաստ ունեցող բառերը (գոյականները) թվականից անբաժան են, և նրանք արժեքավորվում են միասնաբար: Պատահական չէ, ուրեմն, որ թվականի շարահյուսական արժեքի մասին խոսելիս հատուկ ընդգծում ենք այդ կայուն բառակապակցությունները` կապված դրանց պարագայական կիրառության հետ:

Նշենք նաև, որ թվականներից շատերն անգամ մասնիկի հետ գործածվելիս ցուցաբերում են պարագայական պաշտոն (Երեք անգամ այցելեցի հիվանդ բարեկամիս: Յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր): Այժմ առանձին-առանձին անդրադառնանք թվականի շարահյուսական կիրառություններին:

ԹՎԱԿԱՆԸ` ՈՐՈՇԻՉ. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

Հանրահայտ է, որ բոլոր տեսակի թվակաները, դրվելով առարկայացույց բառերի վրա (գոյական, գոյականաբար գործածվող բառ), ցույց են տալիս նրանց քանակական (դասական, բաշխական) տարբերակված հատկանիշները, այսինքն՝ նախադասության մեջ կատարում են որոշչի պաշտոն: Արդ՝ «Թվական անուն» թեման ուսումնասիրելիս ուսուցիչը պիտի ամենից առաջ զուգահեռ անցկացնի այդ խոսքի մասին ընդհանուր իմաստի (թիվ, թվային կարգ, քանակական բաշխում) և կիրառությունների փոխկապակցվածության հարցին, այնուհետև զուգահեռ ստեղծի նաև թվականի ու ածականի ընդհանուրությունների միջև, ապա նշի դրանց տարբերությունները: Եվ իսկապես, իրենց ընդհանրություններով հանդերձ, ածականն ու թվականը հակարրդվում են մի քանի հատկանիշներով, որոնց հիման վրա էլ ճանաչվում են որպես առանձին խոսքի մաս: Այդ նմանություններն ու տարբերությունները, սակայն, շարահյուսության մեջ «նույնանում են» նրանով, որ բոլորն էլ արտահայտում են առարկայի այս կամ այն հատկանիշը: Դա էլ հենց որոշչի էությունն է ներկայացնում: «Թվականը՝ որոշիչ» նյութն անցնելիս («Թվականի շարահյուսական կիրառությանները» թեման) համապատասխան գեղարվեստական (կամ ինքնաստեղծ) բնագիր է կազմված հագեցված որոշիչներով: Նպատակահարմար է այնպիսի բնակտոր ընտրել, որտեղ առկա որոշիչներն արտահայտված լինեն և՛ գոյականով, և՛ ածականով,