Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու տնային աշխատանքները հանձնարարելիս պիտի կարևոր տեղ տալ հատկցուցիչների դերանվանական արտահայտություններին, գոյականաբար կիռարություններին, որովհետև համեմատաբար սրանք են դժվար յուրացվող նյութերը:

Դերանունը՝ բացահայտիչ: Եթե «Գոյականը՝ բացահայտիչ» դասանյութը հեշտ է յուրացվում, որովհետև իր ծավալը փոխարինում է բացահայտյալի (նրա կրկնությունն է), ապա «Դերանունը՝ բացահայտիչ» նյութը ըստ էության կարծես հակադրվում է առաջինին (գոյականը՝ բացահայտիչ իրողությանը): Խնդիրն այն է, որ գոյականը, ինչ պաշտոն էլ որ կատարի, ցույց է տալիս տարբերակված առարկա, մինչդեռ դերանունը՝ չտարբերակված առարկա: Այստեղից էլ դժվար չէ նկատել, որ դերանունն ինքը կարիք ունի բացահայտելու, որոշակի դառնալու: Սա հիմք է տալիս այն իրողությանը, որ առարկայացույց դերանունները գերազանցապես (եթե չասենք ամբողջովին) դառնում են բացահայտյտալ, որի բացահայտիչը (դարձյալ գերազանցապես) գոյական է լինում կամ գոյականաբար գործացվող բառ: Խիստ սակավ են գործածվում առարկայացույց դերանունները իրբև բացահայտիչ, ընդսմին, այդ գործածություններն էլ մի տեսակ խորթ են հնչում մեր գրական լեզվում և ստեղծում ոճական անհարմարություն: Այն էլ նշենք, որ այսպիսի դեպքերում, երբ բացահայտիչն արտահայտվում է առարկայացույց դերանուններով, հաճախ գործածվում են մեկնական շաղկապները՝ այսինքն՝ այն է, իմա: Այս հարցերի մասին ուսուցիչը պիտի խոսի թե համապատասխան դերանունների ուսումնասիրության ժամանակ («Դերանունների շարահյուսական պաշտոնները» դասանյութն անցնելս), թե հատկապես «Բացահայտիչ» թեման բացատրելիս: Այս հարցերը, կրկնում ենք, կարևոր են հատկապես ոճական առումով, որովհետև գրավոր խոսքում երբեմն հանդիպում են դերանուններով արտահայտած բացահայտիչներ, որոնք խոսքի ոճը ծանրացնում, անհարթ ու տգեղ են դարձնում: Պարզ է, եթե այդ մասին հստակորեն խոսվի, աշակերտները համապատասխան սխալներ չեն թույլ տա: Ինչևէ, բերենք օրինակներ, որտեղ բացահայտիչներն արտահայտված լինեն առարկայացույց դերանուններով:

1. Վարդան Արամյանը, այսինքն՝ ես, այդ օրը, իսկապես, պարապմունքի չէի ներկայացել: