2. Գործարանի դիրեկտորդ, այսինքն` Դուք, ընկե՝ր Գրիգորյան, պարտավոր եք կարգավորության օրինակ ծառայել բոլորիս:
3. Ամբողջ հասարակությունը, այն է՝ ես, դու, նա, բոլորը, պետք է գործուն մասնակցություն ցուցաբերի հասրակական աշխատանքներին:
4.Քարե դարի իրերը՝ սրանք (սեղանի դրվածները), պեղվել են Սևանի ավազանի զանազան դամբարանադաշտերից:
Ավելացնեք, որ բացահայտչի պաշտոնում գերազանցապես գործածվում են անձնական և մասամբ ցուցական դերանունները, քան առարկայացույց մյուս տեսակին պատկանողները, դա բխում է սրանց առավել վերացական, չտարբերակված իմաստից:
Իսկ ինչ վերաբերվում է սաստկական իմաստ ունեցող ինքս ինքդ, ինքը, իրենք, ինքներս, ինքներդ, ինքները դերանուններին, ապա հարկ է նշել, որ դրանք, կիռարվելով համապատասխան անձնական դերանունների հետ, նրանց տալիս են դիմային սասկության երանգ. երևույթ, որ այդ բառերին զրկում է ինքնուրույն պաշտոնից: Փաստորեն անձնական դերանունը և համապատասխան սաստկականը (ինքս, ինքդ, ինքները...) միասնաբար են կատարում միևնույն շարահյուսական պաշտոնը: Օրինակ՝ Ես ինքս կգամ Արամի մոտ և ներեղություն կխնդրեմ: Մենք ինքներս ենք մեղավոր այդ հարցում: Դու ինքդ ասացիր, որ չես մնա գյուղում: Դուք բոլորդ էլ աշխատասեր մարդիկ եք:
Այն էլ նշենք, որ դեմքով, հոդառությամբ կապվածները (ես ինքս, դուք ինքներդ, մենք բոլորս, Արամը ինքը) իմաստային այնքան սերտ կապի մեջ են, որ բացահայտիչ-բացահայտալ չգիտակցելով, որևէ կեդադրական նշան չեն էլ պահանջում:
Վերոհիշյալ հարցերի շուրջ պետք է կազմակերպել այնպիսի այնպիսի աշխատանքներ, որ մի կողմից՝ աշակերտները տեսական որոշակի գիտելիքներ ձեռք բերեն, մյուս կողմից՝ ուղղագրական և հատկապես կետադրական հարցերը պատշաճ մակարդակով պարզաբանվեն: Այդ առումով ուսուցիչը պիտք է կատարել տալ համապատասխան տնային ու դասարանական աշխատանքներ... «Բացահայտիչ» թեման ուսուցելիս դարձյալ, հարկ եղած չափով պիտի անդրադառնալ վերոհիշյալ հարցերին և կարգ առնել հետևյալ կետերին.