1. Բացահայտիչ բնորոշումը, էկան հատկանիշների պարզաբանումը.
2. Բացահայտչի արտահայտությունը, առաջին հերթին, հասկանալի է, նրա գոյականական արտահայտությունը:
3. Բացահայտյալի դերանվանական արտահայտությունը (Ես, Արամը Սարգսյանս, խոստանում եմ դպրոցն ավարտել ոսկե մեդալով...):
4.Բացահայտչի դերանվանական արտահայտությունը (Հայրենիքի վաղվա քաղաքացիներդ, այսինքն՝ Դուք, սիրելի՛ երեխաներ պետք է լինեք աշխատասեր, համառ ու սկզբունքային):
5. Բացահայտիչ-բացահայտալ դերանվանական արտահայտութունը (Բոլորս՝ ես, դու, նա, երբեմն էլ մատների արանքով ենք նայուն աշխակարգային կարգապահությանը):
6. Բացահայտիչ-բացահայտյալ կետադրությունը և ուղղագրությունը (Դուք՝ նոր կյանք կառուցողներդ, աչքի լույսի պես պահենք մեր նախնիների ժառանգությունը: Մեզնից ամեն մեկը՝ ես, դու, նա, բոլորս, պետք է գիտաքցի իր պարտքը հայրենիքի ու ժողովուրդի հանդեպ...):
7. Սաստկական երանգ ունեցող դերանունների ոճական առանձնահատկություններին (Ես ինքս եմ գնալու ճամբար...):
Այս և հարանման ուրիշի հարցերը մեկնաբանելիս ուսուցիչը պիտի համապատասխան աշխատանքները կազմակերպի՝ օգտվելով ինչպես մամուլի ու գեղարվեստական գրականության համապատասխան նյութերից, այնպես էլ քարտային համակարգից: Առանձնապես պիտի լուրջ ուշադրություն դարձվի այն հարցերին, որոնք ունեն գործնական նշանակություն՝ կապված ուղղագրության, ուղղախոսության և կետադրության հետ: Պետք է այն էլ նշվի, որ դերանունները թե բացահայտիչ, թե բացահայտալ դառնալով, ըստեղծում են ոճական անհարթություն, հետևաբար դրանք շատ սակավ են գործածվում:
ԴԵՐԱՆՈՒՆԸ՝ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ
Դարձայլ հիշենք առարկայացույց դերանունները՝ ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, իրենք (ինքները), սա, դա, նա, սրանք, դրանք, նրանք, այս, այդ, այն, ով, ինչ, ամեն ռք, ամեն