Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարագա), գրատախտակին (տեղի պարագա), կավիճով (միջոցի անուղղակի խնդիր) լրացումները, որոնք բնավ էլ պայմանավորված չեն նկարել բայի սեռով (կարող էին նաև չլինել): Այդ պաշտոններն, ուրեմն, պայմանավորված են նկարել բայի իմաստով, այսինքն՝ եթե տվյալ դեպքում նկարել բայի փոխարեն լիներ մի այլ ներգործական սեռի բայ (խմել), ապա հասկանալի է, չէին գործածվի ոչ գրատախտակին բառը, ոչ էլ կավիճով -ը: Ահա թե ինչու ենք ասում բայի սեռի խնդիր (ուղիղ խնդիր), իմաստային («բնության» խնդիրներ՝ անուղղակի խնդիրներ): Ավելացնենք, որ սեռի խնդիրը (որպես տեսակ) երկուսն է, իմաստային խնդիրները՝ մեկից ավելի:

Ինչևէ, ուսումնասիրելով տարբեր տեսակների դերանունները, խմբավորելով դրանց արտահայտած իմաստները՝ ուսուցիչը, պարզ է, բացատրում է նաև այդ դերանունների շարահյուսական պաշտոնները: Ընդ որում, ինչպես հայտնի է, առարկարացույց դերանունները հոլովվում են (դերանվանական կամ անվանական հոլովումներով), ուստի, զուգահեռ անցկացնելով գոյականների հետ, նշվում է այս կամ այն հոլովով դրվող համապատասխան դերանունը կատարում է հանգման (մատուցման) անուղղակի խնդրի պաշտոն, հայցականով դրվողը՝ ուղիղ խնդրի, բացառականով դրվողը՝ անջատման, իսկ գործիական հոլովով դրվողը՝ միջոցի անուղղակի խնդրի:

Մենք հնարավորին չափ հանգամանալից մեկնություն ենք տվել գոյականների և նրանց շարահյուսական զուգահեռների կապերը բացահայտող հարցերին: Այսպես, սակայն, կրկնություններից խուսափելու համար լոկ նշենք, որ գրեթե նույն կապերն են առկա առարկայացույց դերանունների ու նրանց շարահյուսական զուգահեռների միջը: Հարցը որոշակիացնելով, օրինակ, անձնական դերանունների վերաբերյալ՝ նշենք, որ դրանք հոլովելիս հարկավոր է ընդգծել տրական հոլովով դրվող հանգման անուղղակի խնդիրը (ես-ինձ, դու-քեզ, նա-նրան, մենք-մեզ, դուք-ձեզ, նրանք-նրանց, ինքը-իրեն, իրենք-իրենց), դրանք հակադրել սեռական և հայցական հոլովներին՝ համապատասխան օրինակների միջոցով:

Այսպես.

1.Արտակը կամաց-կամաց մոտեցավ ինձ: