Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2. Ես նրան չեմ նախանձում, այլ՝ քեզ:

3. Ձեզ չեն խղճում արդյոք:

4. Նրանց ուղղված խոսքը աղջիկները չլսեցին:

Իսկ հայցական հոլովն անցնելիս պիտի շեշտը դնել ներգործական սեռի բայերին ու նրանց ուղիղ խնդիր լրացումների: Բերելով համապատասխան օրինակներ՝ դրանք պետք է հակադրել տրականին (ձևով նման է հայցականին): Այս հարցերը խորացվում են անուղղակի և ուղիղ խնդիրն ուսումնասիրելիս: Օրինակ՝

1. Մերք սիրում ու հարգում ենք քեզ:

2. Ձեզ կանչում են ընկերներդ:

3. Քեզ ե՞րբ են ուղարկելու Մոսկվա:

4. Նրանց տեղափոխել են այլ դպրոց:

Որպեսզի ուղիղ խնդիրը հանգման անուղղակի խնդրից որոշակիորեն զանազանվի, հարկավոր է ուղիղ խնդիրների փեխարեն գործածել գոյականներ, տալ համապատասխան հարցեր (ու՞մ և հատկապես ի՞նչ), ինչպես նաև համապատասխան նախադասությունները դարձնել կրավորական: Այսպես.

1. Մենք սիրում և հարգում ենք մեր ուսուցչին (նրան):

(Մենք սիրում ու հարգում ենք գիտությունը):

2.Հանդեսին մենք շատ մարդկանց կանչեցինք (ձեզ):

Հանդեսին շատ մարդ կանչեցինք (ինձ): 3. Արամին ե՞րբ են ուղարկելու Մոսկվա (ինձ) (Միրգ ենք ուղարկել Մոսկվա):

4. Տղաներին տեղափոխել են այլ դպրոց (մեզ): (Բեռներ են տեղափոխել այլ քաղաքներ):

Փակագծերի նախադասություններում քննվողները իրեր են կամ որպես իր գործածվող բառեր, հետևաբար պատասխանում են ի՞նչ (ինչեր) հարցին որոնք, սակյան, պաշտոնով հարկադրվում են ենթայակային, այսինքն՝ ուղղական հոլովին: Ինչ մնում է ներգործական կառուցվացքները կրավորականով փոխարինելուն, ապա դա կարելի է ցույց տալ զուգահեռ օրինակներով՝

1. Մենք սիրում և հարգում ենք ձեզ:

(Դուք սիրվում և հարգվում եք մեր կողմից):

2. Ձեզ կանչում են ընկերներս:

(Դուք կանչվում՝ հարվիրվում եք ընկերների կողմից):

3. Քեզ ե՞րբ են գործուղելու Մոսկվա: