Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չնայած կապերով ու համապատասխան դերանուններով (հակառակ դրան, չնայած սրան և այլն), որոնք այնքան էլ լայն գործածություն չունեն:

ԲԱՅԸ ՇԱՐԱՀՅՈւՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Խոսքի մասերի մեջ բայը յուրահատուկ տեղ ունի: Ունենալով ստորոգման հատկանիշ և քերականական հարուստ կարգեր ու տարբեր դրսևորումներ՝ բայը շարահյուսության մեջ կարող է կատարել զանազան պաշտոններ: Ամենից առաջ նա առանձին կարող է գործածվել՝ որպես խոսքի միավոր և ինչպես Մ. Աբեղյանն է իրավացիորեն նշում, բայց «մենակ խոսք է դառնում», այսիքն հաղորդակցական ոլորտում նա դառնում է նաև նախադասություն: Ինչ խոսք այս հատկանիշը բնորոշ է դիմավոր բայերին, թև անորոշ դերբայն էլ, ինչպես հետո կտեսնենք, որոշակի հնչերանգի շնորհիվ կարող է կատարել նախադասության դեր: Ինչևէ խոսելով դիմավոր բայի մասին հարկ է ընդգծել մի շատ կարևոր ու նուրբ պահ. երբ ասում ենք դիմավոր բայը հաղորդակցական ոլորտում կարող է դառնալ նախադասություն, նկատի ունենք նյութական, լիարժեք բովանդակություն կամ իմաստ ունեցող բայերը, բայց ոչ բնավ այն բայերը, որոնք կարող են ունենալ դիմավոր բայի քերականական բոլոր կարդերը, այդուհանդերձ, զուրկ լինել բառիմաստային լիարժեքությունց: Վերջին դեպքում այդ բայերը ցուցաբերում են վերջական իմաստ կամ ոճական արժեք, հետևաբար միայնակ «խոսք կազմել չեն կարող» համեմատեք հետևյալ զույգերը

  1. Սուրենը հանգիստ քայլում է փողոցում:
  2. Ծաղիկները դույլեի մեջ թառամել են:
  3. Շինարարները հեռացան հրապարակից:
  4. Արտակը խոնարհաբար գլուխ տվեց ու գնաց
  1. Արամը ճանաչված վիրաբույժ դարձավ:
  2. Նարեկացին իրավամբ համարվում է հայ վերածննդի հիմնադիրը:
  3. Կանգնած ծառն ինձ մի պահ մարդ թվաց:
  4. Սարգսյանը ժողովի նախագահ ընտրվեց: