պատմական ներկան է (կռվում է, անմահանում է) կամ վաղակատարը (կռվել է ու անմահացել է): Տարբեր նրբերանգներ ունեն նաև ապառնիները: Օրինակ՝ գնալու է և գնա, կգնա, գնացեք և այլն: Այսպես.
1. Արտակը գնալու է Մոսկվա:
2. Արտակը երևի գնա Մոսկվա:
3. Արտակը կգնա Մոսկվա:
4. Արտա՛կ, գնա Մոսկվա:
Առաջին նախադասության նշված ստորոգյալը ցույց է տալիս իրականում կատարվելիք գործողություն, երկրորդում կասկածելի է նրա գնալը, երրորդում՝ ենթադրելի (մասամբ՝ հաստատ,) չորրորդում բոլորովին այլ է այդ կատարվելիք գործողությունը, նախ՝ նրանում ներկայի երանգ կա (հրամայողի կողմից), կատարողի կողմից, սակայն, այն ապառնի է: Ոճական այլ երանգ ունեն հարադրավոր կառուցվածքները՝ եփ է գալիս, գլուխ է տալիս, աչք է գցում, վազ է տալիս, սիրտ է անում, ձեռք է քաշում և այլն, և այլն: Սրանք, անտարակույս, ունեն ժողովրդախոսակցական լեզվին հատուկ երանգ և խիստ սակավադեպ են գրական հայերենում: Դրանք հիմնականում գործածվում են գեղարվեստական խոսքում՝ կերպարի տիպակացնման-անհատականացման, լեզվական կոլորիտ ստեղծելու նպատակով և այլն: Այս բոլոր հարցերը յուրացնել տալու համար ուսուցիչը բերում է որոշակի բնագրեր, գեղարվեստական խոսքանմուշ, որոնց միջոցով հաստատում է իր ասածը: Բոլոր դեպքերում, սակայն, ուսուցիչը չպիտի մոռանա ընդգծել այն ճշմարտությունը, որ, դիցուք, այս կամ այն բայ-ստորոգյալի ժամանակաձևը, եղանակաձևը և այլ կարգ որոշելիս պիտի առաջնորդվել նրա արտահայտության պլանով, այսինքն՝ բառաձևո՛վ և ո՛չ բնավ նրա իմաստով կամ տրամաբանորեն: Դիցուք՝ Դու վա՞ղն ես գնում, թե՞ մյուս օրը նախադասության ստորոգյալը միմիայն սահմանական եղանակի ներկա ժամանակի բայ է (ուրիշ ոչ այլ եղանակի ու ժամանակի):
Եվ այսպես, բոլոր եղանակների ու նրանց ժամանակների մասին խոսելով և համապատասխան օրինակներ բերելով, բայերը խոնարհելով ու վարժություններ կատարել տալով՝ ուսուցիչը ընդգծում-հաստատում է, որ դրանք խոնարհված բայեր են. մի ճշմարտություն, որ ոչ ոք չի կասկածում (աշակերտները). իսկ,