բ) էական բայը կազմում է բաղադրյալ ստորոգյալ (ինչպես՝ Արուսը ջանասեր է) և դառնում հանգույց, մինչդեռ օժանդակ բայը՝ պարզ ստորոգյալ, ինչպես՝ Գրիգորը աշխատում է:
Նկատենք, որ աշխատում է բայը ձևաբանական ու շարահյուսական մեկ միավոր է (բայ, եղանակային ձև, սահմանական եղանակի ներկա ժամանակ, եզակի թիվ, 3-րդ դեմք և այլն), իսկ շարահյուսական մակարդակում՝ պարզ ստորոգյալ որը, սակայն, հաղորդակացական այլ ոլորտում միայնակ կարող է կատարել նաև ինքնուրյուն նախադասության դեր (Սուրենն ընդունվել է գործարան: Աշխատում է: Պլանները միշտ կատարում է բարեխղճորեն:
- Ինչ՞ է ասում Վարդանը, Գրիգո՛ր:
- Աշխատում է):
գ) Ժխտական խոնարհման ժամանակ «չ» մասնիկը ավելանում է էական բայերի սկզբից՝ միշտ մնալով անփոփոխ (Արամը ուսուցիչ չէ, Ես երգիչ չեմ...), մինչդեռ օժանդակ բայերը դրվում են դերբայներից առաջ, միայն թե եզակի 3-րդ դեմքի չէ-ն դառնում է չի (Նա չի կարդացել):
դ) Էական բայերը, որպես պակասավոր, չեն պատասխանում որևէ հարցի. ընդսմին, բաղադրյալ ստորոհյալին տրվում է նրա վերադրի հարցը, և կրկնվում է հանգույցը: Օրինակ՝
Սա գրիչ է — ի՞նչ է, նրանք ուժեղ էին - ինչպիսի՞ն էին...), մինչդեռ օժանդակ բայերի դեպքում (գրում է, խոսելու էին), այսինքն՝ պարզ ստորոգյալի առկայությամբ տրվում է դերբայի հարցը, և կրնկվում է օժանդակ բայը (տվյալ դեպքում՝ ի՞նչ է անում և ի՞նչ է անելու):
ե) էական բայերը (հանդույցները) ավելանում են ինչպես գոյականին, ածականին, թվականին, դերանուններին, մասամբ էլ՝ մակաբային և, հիարկե, անկախ դերաբայներին (անորոշ, ենթակայական նաև հարակատար), մինչդեռ օժանդակ բայերը՝ միմիայն կախյալ դերբայներին (անկատար, վաղակատար, ապակատար, «կիսով չափ» հարակատար և տալ, գալ, լալ համակատար դերբայներին): Այսքանից հետո ուսուցիչը պիտի բնագրային նյութերի (կամ իր կողմից կազմած խոսքի) հիման վրա, համապատասխան դասանյութն անցնելիս նշի նաև նրանց ու էական բայերի «համատեղ» շարահյուսական պաշտոնը: Պարզ է, որ խոսքը վերաբերում է գոյականին, նրա ուղղական, սեռական