Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոլովներին (Վարդանը զորավար է, Այս խաղողը Արտաշատի է), ածականին (Առյուծը ուժեղ է, Եղանակը գարնանային էր), թվականին (Մենք հայուր ենք, հազար ենք, բյուր ենք), դերանուններին (Զեկուցողը դու՞ք եք, Հարցն այսպիսի է...), մակբայներին (Մենք շատ չենք, գետի ընթացքը դանդաղ էր), անորոշ, ենթակայական, հարակատար դերբայներին (Դա վազել չէ, այլ քայլել է, միրգը ուտելու է, Անահիտը պարող է, Թուղթը պատռվող է, Այս խնձորը փտած է, Միրգը հասունացած է)... Իսկ բաղադյալ ստորոգյալ ենթաթեման ուսումնասիրելիս պիտի նշվեն՝

ա) բաղադրյալ է կոչվում այն ստորոգյալը, որը բաղադրված կամ կազմված է անվանական-հատկանշային մասից՝ ստորոգելիից (տես փակագծերի օրինակներում նշված անդամները) և էական բայերից (հանգույցից)՝ եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էինք, էիք, էին (նաև իրենց ժխտական ձևերը):

բ) Մեր լեզվում կան մի շարք բայեր, որոնք թեև ունեն եղանակաժամանակային կարգեր (հատկանիշներ), բայց զուրկ են նյութական բովանդակությունից, այսինքն՝ ձևով մտնում են այս կամ այն եղանակի, ժամանակի, դեմքի ու թվի բայերի մեջ, սակայն այնպիսի լիարժեք բովանդակություն կամ իմաստ չեն արտահայտվում, որ միայնակ գործածվեն իրբև ստորոգյալ: Օրինակ՝ Շիրվանզադեն համարվում է... Նարեկացին հանդիսանում է... Նա դարձավ...

Պարզ է, որ սրանք նախադասություններ չեն, թեև, կրկնում ենք, ենթական էլ է առկա, կարծես թե «ստորոգյալն» էլ: Իրականում, սակայն, այդպես չէ, ստորոգյալի, այսպես ածականը, «կեսն» է առկա՝ միայն հանգույց, որը է պակասվոր բայի համարժեք ունի: Այսպես, Շիրվանզադեն համարվում է հայ քննադատական ռեալիզմի հիմնադիրը, Նարեկացին հանդիսանում է հայ Վերածննդի սկզբնավորողը: Արամը բժիշկ դարձավ:

Ի դեպ, խրախուսելիս չէ նման նախադասությունների գործածությունը (համարվում է, հանդիսանում է-ի փոխարեն պիտի կիրառել է պակասավոր բայ-հանգույց):

գ) Մեր լեզվում կան մի շարք բայեր, որոնք իրենց անորոշ իմաստների պաճառով համարվում են վերացական, ինչպես՝ կոչվել, անվանվանել, հորջորջվել կազմել, թվալ երևալ, լինել