Սրանք միայնակ ստորոգյալ կազմել չեն կարող, հետևաբար գործածվում են ստորոգելիների հետ՝ իրենք էլ դառնալով հանգույցի դեր կատարող միավորներ: Այսպես. Իր քաջագործություների շնորհիվ Աշոտը կոչվել է Երկաթ: Ծառն ինձ մարդ թված: Աշոտը լուրջ մարդ է երևում: Դժվար չէ նկատել, որ այս բայերը իրենց իմաստների շնորհիվ զուգահեռվում են է բային: Նշենք և այն, որ մի շարք նյութական բովանդակություն ունեցող լիարժեք բայեր ևս երբեմն էլ խոսքում գործածվում են վերացական բայերի դերով՝ զրկվելով ինքնուրույն ստորոգյալի գերծառույթ կատարելու հնարավորությունից. օրինակ՝ Գրիգորը մեր գործարանում ավագ ինժեներ է աշխատում: Սարգիսը դիրեկտոր է նշանակվել: Ներսեսը օծվեց կաթողիկոս և այլն:
«Բայ» թեման ուսումնասիրելիս ուսուցիչը պիտի խոսի նաև այդպիսի նուրբ հարցերի մասին, նշի, որ բոլոր բայերը չեն, որ լիարժեք, կայուն իմաստներ ունեն: Այս առիթով պետք է բերի համապատասխան օրինակներ և բացատրի ասելիքը, իսկ «Բաղադրյալ ստորոգյալը» ենթաթեման ուսումնասիրելիս հարկավոր է հիշեցնել վերացական, ոչ լիարժեք իմաստ ունեցող բայեր և պահանջել դրանցով կազմել նախադասություններ:
Այնուհետև գրատախտակին կարող է գրել.
|
Վերլուծելով վերը նշված բոլոր նախադասությունները ուսուցիչը բացատրում է, որ նույն բայերը մի տեղ (խոսքում) կարող են ինքնուրույն գործածվեն իրբև ստորոգյալ, մի այլ տեղ (խոսքում)՝ ոչ: Առաջին խմբի նախադասություններում ստորոգյալներն են սկսեց, ձկտում է, ցանկանում ենք, աշխատում է, որոնք, պարզ է, ունեն իրենց լրացումները (դաս՝ ուղիղ խնդիր, լույսի՝ հանգման անուղղակի խնդիր, խաղաղություն՝ ուղիղ խնդիր, օրնիբուն՝ չափի պարագա), երկրորդ խմբի օրինակներում, սակայն,