«Թվաց» «Դարձավ», «Լինում է» և այլն: Այս մասին խոսվել է: Նշենք, սակայն, որ, ճիշտ է, առաջին խմբի դիմավոր բայերը, որոնք ինքնուրույն նախադասությոուուններ են դարձել, ինչ-որ տեղ «Թերի» են իրենց խիստ համառոտ բովանդակությամբ, բայց, այդուհանդերձ, գործածելի են խոսքում, մինչդեռ երկրորդ խմբի «նախադասությունները», լինելով խիստ վերացական միտք արտահայտող միավորներ, ինքնուրույնաբար չեն գործածվում, որովհետև ամփոփ միտք չեն արտահայտում: Այն էլ ասենք, որ առաջին խմբի նախադասությունները լեզվում լայնորեն չեն գործածվում. չէ՞ որ հաղորդակցության ոլորտը պահանջում է մտքերի (նախադասությունների) բազմազանություն. խոսքը գեղեցիկ ու համակողմանի հարուստ լինելու համար անհրաժեշտ է, որ այն կառուցված լինի տառակառույց նախադասություններից… Ահա թե ինչու չեն շատ գործածական պարզ համառոտ նախադասությունները՝ որպես խոսքի բաղադրիչներ: Ինչ մնում է պատասխանական թերի նախադասություններին, ապա դրանք սովորական գործածություն ունեն թե՛ բանավոր թե՛ գրավոր խոսքում: Այստեղ խոսքն իհարկե վերաբերում է այն պատասխանական թերի նախադասություններին, որոնք արտահայտված են դիմավոր բայերով: Օրինակ՝
_ Այսօր ի՞նչ ես արել Վարդուհի:
_ Աշխաել եմ:
_ Որոշակի ասա՝ ի՞նչ ես արել:
_ Գնումներ եմ արել:
_ Հետո՞:
_ Լվացք եմ արե
_ Միա՞յն այդքանը:
_ Նաև արդուկ եմ արել:
_ Ճաշ պատրաստե՞լ ես:
_ Պատրաստել եմ:
_ Երեխային մանկապարտեզից բերե՞լ ես:
_ Չեմ բերել:
_ Այդ գործն էլ պիտի անես:
_ Գնում եմ:
Նկատենք, սակայն, որ այդպիսի թերի նախադասությունները դիպուկ են, կարճ «շարժուն», ուստի և շատ տարածված են